23 февр. 2012 г.

ԳԱՐԵՋՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ԸՄՊԵԼԻՔ
Դեռ վաղուց էր հայտնի, որ այս դառնահամ փրփուրը մաշկի և մազերի խնամքի լավագույն միջոցներից է: Այն ժամանակ, երբ դեռ այդքան մեծ չէր կոսմետիկական միջոցների ընտրությունը, կանայք գարեջրով լոգանքներ էին ընդունում, դիմակներ էին պատրաստում թե դեմքի, թե կրծքի և թե մազերի համար: Բացի այդ, նրանք նկատել էին, որ գարեջուրը ոչ միայն հաճելի, այլև առողջարար ըմպելիք է:
Իսկ այսoր ապացուցված է, որ կանոնավորապես, իհարկե քիչ քանակությամբ, գարեջուր օգտագործելով` հնարավոր է նվազեցնել օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը: Գարեջուրը հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով, B1 B2 և PP վիտամիններով, ածխաթթուներով, որոնց շնորհիվ կարգավորվում են շնչառությունն ու արյան շրջանառությունը:
Գարեջուրը դրական ազդեցություն ունի նաև սրտի աշխատանքի վրա:
ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ԳԱՐԵՋՐՈՎ

22 февр. 2012 г.

20 ՄԻՋՈՑ` ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅԴ ՏՂԱՄԱՐԴԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԷ…

1.Նա հաճախ է հիշում իր սիրո պատմությունը:
Ուրեմն չի կարողանում մոռանալ նրան կամ ատում է: Երկու դեպքում էլ վատ է, քանի որ դուք չեք կարողացել նրան <<ձեզանով>> անել:
2.Ընկերուհիներդ ձեր հարաբերությունների հետ կապված հարցեր չեն տալիս, նրանով չեն հետաքրքրվում:
Եթե ձեր մտերիմներին չի հետաքրքրում, թե ինչպես եք զգում միասին, ինչ նորություններ ունեք, ապա ձեզ հարց տվեք` ինչո՞ւ: Ձեր ընկերուհին խանդում է՞, քիչ է հավանական, դե՞մ է ձեր երջանկությանը, բայց չէ՞ որ ձեր ամենահարազատ մարդն է: Նշանակում է, որ այդ կապի մեջ հեռանկար չի տեսնում, իսկ քանի որ ձեզ շատ է սիրում, չի ուզում խառնվել` ցավ չպատճառելու համար:
3.Նրա մտերիմները սառն են ձեր նկատմամբ, երբ զանգում եք: 
Եթե ձեր սիրելին անհամբեր սպասեր ձեր զանգին կամ ծնողներին տեղեկացներ, որ հետաքրքրվում է ձեզանով, ապա ընտանիքի անդամներն ավելի լուրջ կվերաբերվեն, անփույթ ու անտարբեր չեն լինի, եթե, իհարկե, նրանք իրենց որդու կողքին ուրիշ աղջկա չեն տեսնում: 

21 февр. 2012 г.

ՏԵՍՏ. ԼՍՈ՞ՒՄ ԵՔ, ՁԵ՞Զ ԵՆ ԼՍՈՒՄ, ԹԵ՞…

 Հարցերին պատասխանեք հնարավորինս անկեղծ…

1.Սովորաբար զրույցի  կամ խոսակցության նպատակը ո՞րն է.
ա/ավելի լավ ծանոթանալ զրուցակցի հետ-2
բ/տվյալ հարցի շուրջ հայտնել ձեր տեսակետը-1
գ/կարծիքներ փոխանակել և քննարկել-3

ԿԱՆԱՆՑ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՆՈՆ



Հոգեբանները մշակել են կանանց ուշադրությունը գրավելու  մի քանի կանոն, որոնք շատ պետք կգան նրանց սիրտը նվաճել ցանկացող տղամարդկանց: Դրանք չափազանց պարզ են և հեշտ կիրառելի:


20 февр. 2012 г.

"STAGE 7" դերասանական ստուդիան կատարում է ընդունելություն


Քաստինգ կենտրոնին շտապ պահանջվում են 20-30տ. աղջիկներ և 20-35տ. տղաներ` գովազդներում նկարահանվելու համար: Հեռ.58-70-57, 093-22-78-66:

 <<ARS>> քաստինգ կենտրոնը հրավիրում է համագործակցության 4-70 տարեկան սկսնակ և փորձառու անձանց` ռեժիսորների, մոնտաժային օպերատորների, պրոդյուսերների, սցենարիստների, մոդելների, ֆոտոմոդելների, երգիչների, պարողների, դերասանների, ֆոտոնկարիչների, երգահանների, աճպարարների և այլն:
Հեռ.58-70-57, 093-22-78-66:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ


1.Հատկապես ուշադիր և քնքուշ եղեք ամուսնության առաջին ամսում, առաջին տարում և տասներորդ տարում: Հոգեբանները պարզել են, որ կանայք ուշադրության նշաններ են փնտրում հատկապես այդ ճգնաժամային համարվող ժամանակահատվածներում:



19 февр. 2012 г.

ԿԵՏԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի համաշխարհային օր: Ոչնչացման եզրին գտնվող այս կենդանիները երկրագնդի ամենախոշոր էակներն են: Շուրջ 200 տարի անխնա կերպով կետերին ոչնչացնելուց հետո, մարդկությունը վերջապես ուշքի եկավ և փորձեց պահպանության տակ առնել անհետացման եզրին գտնվող այդ հսկաներին: Միայն 1910-1979 թթ-երի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2,4 միլիոն կետեր: 1986թ-ին միջազգային հանձնաժողովն արգելք հաստատեց կետերի որսի և կետարդյունաբերության վրա: Սկսած 1986 թ-ից` փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի միջազգային օր: Կետերը ներկայացնում են երկու ընտանիք` անատամ /բեղավոր/ և  ատամնավոր կետեր, ներառում են ավելի քան 80 տեսակ: Կետերի կյանքի տևողությունը մինչև 50 տարի է, մանր տեսակները` 30 տարի: Կետերի 19 տեսակները գրանցված են միջազգային Կարմիր գրքում: