28 апр. 2012 г.

ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: Այս տոնը նշվում է 1982 թվականից, ՅՈՒՆԵՍԿՈ-յի որոշմամբ՝ պարարվեստի խոշորագույն ներկայացուցիչ ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա կապակցությամբ: Պարարվեստի մեծագույն բարենորոգիչ և տեսաբան Նովերը պատմության մեջ է մտել որպես <<ժամանակակից բալետի հայր>>:

27 апр. 2012 г.

Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  գլխավորությամբ:
Մենակատար` IMG Artists և Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթին (ԱՄՆ):

25 апр. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ


Չգիրանալու գլխավոր պայմաններից կարևորագույնը լավ նյութափոխանակությունն ու շարժունակությունն են: Աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության խանգարումները, նստակյաց կյանքն անխուսափելիորեն բերում են ոչ միայն քաշի ավելացման, այլ բազմաթիվ հիվանդությունների:
Նյութափոխանակությունը լավացնելու համար սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով` հավի միս, կաթնաշոռ, տավարի միս, ձուկ:


ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. XX ԴԱՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔԸ

Ապրիլի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ իրանահայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի <<XX դարի գերմանական պատմվածքը>> գրքի շնորհանդեսը, որում ամփոփված են 42 գերմանագիր արձակագիրների գրական և կենսագրական համառոտ տվյալներն ու լավագույն պատմվածքները: Այս գիրքը նրա 2-րդ անթոլոգիան է հայերենով: Մինչ այժմ հեղինակը հրատարակել է 15 անուն գիրք, որոնցից 4-ը՝ պարսկերեն: 

22 апр. 2012 г.

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հասարակական կազմակերպությունները, հիմնադրամներն ու ասոցիացիաները, երբեմն էլ շահույթ հետապնդող կազմակերպություններն ու անհատները մասնակցում են այնպիսի մրցույթների, ինչպիսիք են դրամաշնորհային ծրագրերը: Սովորաբար մրցույթ հայտարարած կազմակերպություններն են թելադրում մասնակցելու պայմաններն ու դիմում-հայտի լրացման ձևը, իսկ դրան պատրաստվելու ժամկետն այնքան կարճ է լինում, որ երբեմն անհնար է լինում մասնակցել, մրցակցել փորձառու հասարակական կազմակերպությունների հետ:

ԳՐՔԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Ապրիլի 23-ն աշխարհում ընդունված է տոնել որպես գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր: Ապրիլի 23-ը խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար: 1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել եւ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին մահացել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ ՈՒիլյամ Շեքսպիրը: Ծննդյան եւ մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, եթե հիշում եք, պատրաստվում էր անել Համլետը...
Այդ օրը` 1616 թ-ի ապրիլի 23-ին վախճանվել է նաև համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև` իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան` 1536թ-ին: Ապրիլի 23-ը նաև մահվան կամ ծննդյան օրն է այնպիսի նշանավոր հեղինակների, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, իսլանդացի Հադլդոուր Լաքսնեսը, Վ. Նաբոկովը և այլն:
1995թ-ին ՅՈՒՆԵՍԿՈ-յի որոշմամբ ապրիլի 23-ը ընդունվեց որպես գրքի և հեղինակային իրավունքի օր: