30 апр. 2012 г.

ՔԱՐԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Հնուց մարդիկ հավատացել են քարերի մոգական ուժին: Դրանց մոգական ուժ են վերագրել, կրել են որպես պաշպանող միջոց, կանխատեսել ապագան և այլն: Յուրաքանչյուր մարդ բնության մեջ սեփական քարը կամ քարերն ունի:
Հունվարին ծնվածներինը կարմիր նռնաքարն է, կամ էլ հարատևության խորհրդանիշ վարդագույն կվարցը:
Փետրվարին ծնվածների քարը անկեղծություն խորհրդանշող ամետիստն է կամ դրան  փոխարինողը` կաթնասպիտակավուն օնիքսը:

Մարտին ծնվածների քարն է համարվում տղամարդկության խորհրդանիշ ծովակնը, դրա փոխարինողներն են՝ քաղկեդոն և հասպիսը:
Ապրիլին ծնվածների քարը անմեղություն և մաքրութուն խորհրդանշող ալմաստն է կամ դրա փոխարինողը` սաթը:
Մայիսին ծնվածների քարը սիրո և հաջողության խորհրդանիշեր` զմրուխտն ու խրիզոպրազն են:
Հունիսի ծնվածներին բնությունը նվիրել է մարգարիտը, ագաթն ու մալաքիտը` առողջության խորհրդանիշները:
Հուլիսին ծնվածներին բարեկեցություն է բերում ռուբինը, իսկ օգոստոսին ծնվածներին ընտանեկան համերաշխության ու խաղաղության հարցում օգնում են խրիզոլիթն ու սարդոնիքսը:
Սեպտեմբերին ծնվածներին իմաստություն են բերում շափյուղան ու լաջվարդը:
Օպալն ու տուրմալինը հոկտեմբերին ծնվածների քարերն են. օգնում են ազատվել ընկճախտից, ցրում են մելամաղձությունը:
Նոյեմբերին ծնվածներին ընկերություն ու սեր են պարգևում թեյագույն տոպազը և վագրի աչքը:
Փիրուզը, երկնագույն ցիրկոնը դեկտեմբերի ծնվածների քարերն են, նպաստում են նրանց նյութական բարեկեցությանը:
 Քարերի մեծամասնությունը օժտված է բուժիչ հատկություններով: Սակայն դրանցից մի քանիսն առանձնապես աչքի են ընկնում տարբեր հիվանդություններ բուժելու հատկությամբ: Դրանցից են, օրինակ օնիքսը, սարդիոնը, ամետիստը և այլն: Օնիքսը ցավը մեղմող հատկություն ունի, ինչպես նաև լավացնում է լսողությունը: Սարդիոնը հոգեկան հավասարակշռության քարն է, պաշտպանում է չար լեզուներից և, ինչպես հավատում էին հնում, կայծակից:
Ամետիստը վերականգնում է հոգեկան և ֆիզիկական ուժերը, ահա թե ինչու յոգերը հաճախ մեդիտացիա են անում այս քարի օգնությամբ:
Քարերի միջոցով թերապիաները /սթոունաթերապիա/ նույնպես բուժիչ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Եթե որոշել եք տնային պայմաններում այդպիսի թերապիա անել, անպայման հետևեք այս խորհուրդներին:
1.Դուք պետք է անպայման համապատասխան հոգեբանական տրամադրվածություն ունենաք:
2.Բուժման ընթացքում հրաժարվեք ոգելից խմիչքներից և ծխախոտից:
3.Սահմանափակեք թունդ սուրճի, թեյի և տոնուսը բարձրացնող այլ խթանիչ ընպելիքների օգտագործումը:
4.Քարերին վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք բյուրեղապակուն:
5.Քարերը տաքացրեք ջրի մեջ:
6.Քարերի մակերեսը պետք է հարթ լինի և համապատասխանի մարմնին:
7.Մարմնին դրվող քարերի կշիռը չպետք է գերազանցի 100-200 գրամը:
8.Սևանսից հետո հանգիստը պարտադիր է:
9.Սթոունաթերապիայից հետո նույն օրը լոգանք, ցնցուղ ընդունել հարկավոր չէ:
   

1 комментарий:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: