13 февр. 2012 г.

Սիրուշոյի նոր լուսանկարները շփոթեցրել են երկրպագուներին



Երգչուհին ֆեսբուքյան իր էջում նոր լուսանկաներ է ներբեռնել, որից հետո կայքերում լուրեր են պտտվել, որ մայր  է դառնալու: Նրա երկրպագուները նկատել են, որ իրենց սիրելի Սիրուշոն փոխվել է, ավելի ճիշտ գիրացել էԻսկ նկարները ուշադիր նայելիս` կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասումԵրկրպագուները նկատել են նաեւ, որ նկարներում Սիրուշոն շպարված չէ, իսկ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է` ‘’You see me all the time… But there is so much you don’t know about me… : 
Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը ասաց, որ լուրերն իրական չեն: <<Իհարկե, ինչպես բոլորի համար, Սիրուշոյի համար ևս շատ հաճելի է, որ հետաքրքրվում են իր անձով եւ մի լուսանկարն անգամ նոր խոսակցությունների առիթ է դառնում, բայց այս լուրը չի համապատասխանում իրականությունը: Նա չի գիրացել, պարզապես այդ նկարն է այդպես ստացվել>>:  

Комментариев нет: