21 февр. 2012 г.

ԿԱՆԱՆՑ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՆՈՆ



Հոգեբանները մշակել են կանանց ուշադրությունը գրավելու  մի քանի կանոն, որոնք շատ պետք կգան նրանց սիրտը նվաճել ցանկացող տղամարդկանց: Դրանք չափազանց պարզ են և հեշտ կիրառելի:


ԱՆՀՈԳՈՒԹՅՈՒՆ. երբ դուք նրան ցանկանում եք, ներսում եռում է կիրքը, նա անմիջապես զգում է դա, քանի որ ձեր օրգանիզմում արտադրվող հորմոներն անամոթաբար մատնում են ձեզ: Փորձեք ցույց չտալ, թե իրականում ինչ փոթորիկների դեմ եք կռիվ տալիս: Եթե կարողանաք ձեզ տիրապետել և անհոգ ու անվրդով տեսք ունենալ, հավատացեք, դա կախարդական ազդեցություն կունենա կնոջ վրա: Նա կանհանգստանա, թե արդյո՞ք չի նվազել իր հմայքը, և ակամա  կփորձի միջոցներ ձեռնարկել` ձեր ուշադրությունը <<վերագրավելու>>համար:
ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԿԵՑՎԱԾՔ. Ուղիղ ողնաշարը տղամարդու առողջությունն ու ինքնավստահությունը մատնանշող <<ազդանշաններից>> է: Այդպիսի տղամարդիկ աննկատ չեն մնում: Որքան էլ ընկճված լինեք, ուսերը կախ մի գցեք. մեջքն ուղիղ պահեք, քայլեք ինքնավստահ և … ժպտացեք:
ԿԱՏԱՐԵՔ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ. Կնոջ օրգանիզմը տղամարդկանցից հուսալիություն է պահանջում: Այդ պատճառով սուտը, պարտականություններն ու խոստումները չկատարելու սովորությունը կանայք գնահատում են որպես տղամարդուն ոչ բնորոշ հատկութուններ: Այլ խոսքերով` եթե ինչ-որ բան եք խոստանում, թեկուզ կյանքի գնով կատարեք այն:
ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ. հարց` ի՞նչ պետք է անի տղամարդը կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար: Պատասխան` նա պետք է կերակուր պատրաստի: Կանայք, չգիտես ինչու, ցանկահարույց են համարում այն տղամարդկանց, ովքեր համեղ պատրաստել գիտեն: Միևնույն է, բնությունից չես փախչի:
ՀՈՒՄՈՐ. ինչպես հայտնի է` հումորը դաժան իրականությանը հարմարվելու լավագույն զենքերից մեկն է: Լավ հումորի զգացում ունեցող մարդն ավելի թեթև է տանում վիճաբանությունները, ավելի հեշտ է լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ: Կանայք սիրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր <<ձեռքի մի շարժումով>> /այս դեպքում հումորի միջոցով/ կարողանում են դուրս գալ սթրեսային հոգեվիճակներից:

Комментариев нет: