19 февр. 2012 г.

ԿԵՏԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի համաշխարհային օր: Ոչնչացման եզրին գտնվող այս կենդանիները երկրագնդի ամենախոշոր էակներն են: Շուրջ 200 տարի անխնա կերպով կետերին ոչնչացնելուց հետո, մարդկությունը վերջապես ուշքի եկավ և փորձեց պահպանության տակ առնել անհետացման եզրին գտնվող այդ հսկաներին: Միայն 1910-1979 թթ-երի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2,4 միլիոն կետեր: 1986թ-ին միջազգային հանձնաժողովն արգելք հաստատեց կետերի որսի և կետարդյունաբերության վրա: Սկսած 1986 թ-ից` փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի միջազգային օր: Կետերը ներկայացնում են երկու ընտանիք` անատամ /բեղավոր/ և  ատամնավոր կետեր, ներառում են ավելի քան 80 տեսակ: Կետերի կյանքի տևողությունը մինչև 50 տարի է, մանր տեսակները` 30 տարի: Կետերի 19 տեսակները գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Комментариев нет: