18 февр. 2012 г.

3 ԽՈՐՀՈՒՐԴ ՆԻՀԱՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ


1.Հարյուրավոր դիետաների միջև ընտրություն անելն այնքան էլ հեշտ չէ, եթե հաշվի առնենք, որ միևնույն դիետան մեկի համար կարող է արդյունավետ լինել, մյուսի համար`ոչ: ՈՒստի մի զարմացեք, երբ ձեր ընկերուհին, շնորհիվ այսինչ դիետայի, 1 շաբաթում 8 կգ նիհարել է, իսկ դուք արդեն 2-րդ շաբաթն է ձեզ <<կեղեքում>> եք դրանով և կազմվածքում ոչ մի փոփոխություն: Նման հիասթափություններից խուսափելու և առողջությունը չվտանգելու համար նախ խորհրդակցեք բժիշկ-սննդաբանի հետ:  


 2.Եթե ցանկանում եք մի քանի օրում նկատելի նիհարել, ապա ամենաարդյունավետ միջոցներից մեկը կեֆիրով դիետան է: Մոտ 1,5լ թարմ կեֆիրը բաժանեք 5-6 մասի և խմեք օրվա ընթացքում /առանց շաքարավազի/: Կեֆիրով դիետայի տևողությունը 3-5 օր է: Այդ ընթացքում թույլատրվում է խմել հանքային ջուր, ուտել քաղցր մրգեր և հում բանջարեղեն:



3.Միսը և ձուկը կերեք շոքեխաշած կամ խաշած վիճակում: Սննդակարգից բացառեք յուղալի կերակրատեսակները, մեկընդմիշտ հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից:

1 комментарий:

Unknown комментирует...

Ձեզ ենք ներկայացնում NLապրանքանիշը Հայաստանում, որը նոր է ներմուծվել Հայաստան և իրենից ներկայացնում է գեղեցկության, առողջության և տան խնամքի պարագաներ,
որոնք պատրաստված են բացառապես բնական ծագմում ունեցող հումքից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիտել մեր տեսահոլովակը,
https://youtu.be/wWg40THDgxg

https://www.youtube.com/watch?v=8NzpML_ulJ0