17 мая 2012 г.

"ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ"


<<Թանգարանային գիշեր>> ծրագրի շրջանակներում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվելիք <<Գիրը հայ ճարտարապետությունում>> միջոցառումների մասին.
 1.   Թանգարանը բաց  է ժամը 1000-2400-ը:
 2.   Մյուս միջոցառումների սկիզբը՝ ժամը 1800- 2400-ը:
       Ցուցահանդես - <<Հայ միջնադարյան ճարտարապետությունը՝ մանրակերտերով>>:
 Կլոր սեղան - <<Երիտասարդ արվեստաբանները՝ 
                                                         ճարտարպետության  մասին>> թեմայով:

14 мая 2012 г.

ՄԱՅԻՍԻ 15-Ը՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Մայիսի 15-ին աշխարհը նշում է ընտանիքի միջազգային օրը, որն ամրագրվել է 1993 թ-ին՝ ՄԱԿ-ի կողմից: Այս օրվա նշանակությունը մեծ է. այն ուղղված է աշխարհի երկրներին՝ ուշադրություն դարձնելու հասարակության ամենափոքր միասնական խմբի՝ ընտանիքի խնդիրներին: Եթե ընտանիքն ամուր է և զարգացած, ուրեմն այդպիսինն է նաև պետությունն ու մարդկությունը, ուստի ընտանիքը ձևավորվում և փոփոխություն է կրում շրջակա աշխարհի հետ համատեղ: Մարդու կյանքը սկզբնավորվում է ընտանիքում. այնտեղ նա սովորում է դառնալ քաղաքացի, անհատ, մարդ: Կարծում եմ՝ սա այն տոնն է, որ բոլորս կարող ենք նշել, թեև մեր իրականությունում այսպիսի օրեր նշելու սովորույթ դեռևս ձևավորված չէ…

ԵՎՍ 3 ՀՐԱՇԱԼԻ ԱՌԱԿ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ (առակներ Օշոյի շարադրմամբ)

Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Միտքը միշտ փորձում է դատողություն անել, որովհետև զարգացման վիճակում գտնվելը վտանգավոր է և անհարմարավետ: Շատշատ արի՛ եղեք, մի՛ ընդհատեք ձեր աճը: Կանգ մի առեք, ապրեք պահի մեջ, պարզապես կյանքի հոսանքի մեջ եղեք:
Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում՝ Լաո Ցզիի ժամանակներում, և Լաոն այն շատ էր սիրում:
Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան չտեսնված գին էին առաջարկում ձիու դիմաց, բայց ծերունին միշտ ասում էր.

ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ՆԿԱՐՆԵՐ. ՄԱՍ 3