6 апр. 2012 г.

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԸ

1. Կանոնավորապես երիտասարդացնող միջոցներ օգտագործեք: Քանի որ այսպիսի քսուկներն ակտիվ նյութեր են պարունակում, հեռու պահեք արևի ճառագայթների ազդեցությունից և 4-6 ամսից շատ մի օգտագործեք: Հակառակ դեպքում՝ քսուկը կարող է կորցնել իր երիտասարդացնող հատկությունը:
2. Պետք չէ քսուքներից հրաշքներ ակնկալել. բոլոր կնճիռները միանգամից կարող է վերացնել միայն պլաստիկ վիրահատությունը: Եվ, այնուամենայնիվ, երիտասարդացնող քսուքները կնճիռներն ավելի աննկատ են դարձնում: Շատ կարևոր են ճիշտ խնամքն ու կոսմետոլոգիական որոշ պրոցեդուրաները` մերսում, պիլինգ, դիմակներ և այլն:
3. Պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին` օրը 2 լ ջուր խմել, չծխել, լիարժեք քնել և այլն: Առողջ ապրելակերպը նպաստում է երիտասարդացնող քսուքների արդյունավետությանը:

1 апр. 2012 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՃՊԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 1 ՕՐԱԿԱՆ Է

ՀԱՄ. այսուհետ այսպես կկոչվի Հայաստանի աճպարարների միությունը, որի բացումն ու կազմավորումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 1-ին: Միության ստեղծման նպատակը, ըստ նորաստեղծ ընկերության նախագահ և հայտնի աճպարար Վարդան Ամիրյանի, անչափ կարևոր է, որպեսզի այն տաղանդավոր անձինք, ովքեր սիրում են, զբաղվում են այս արվեստով, կարողանան զարգացնել Հայաստանում և դուրս գալ միջազգային ասպարեզ: Հայաստանում ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող աճպարարության ճյուղն ունի բավականին հարուստ մշակույթ, ինչն էլ Հայաստանի աճպարարների միությանը հիմք է տալիս ստեղծելու թանգարան, որտեղ կհավաքվեն աճպարարությանը և հայ աճպարարներին վերաբերվող տարբեր նյութեր ու նկարներ:
Խորհրդանշական էր նաև ընտրված օրը, որը համընկավ ծիծաղի և հումորի օրվան՝ ապրիլի 1-ին, քանի որ այսօր Հայաստանի աճպարարները կարող են զբաղվել <<խաբեբայությամբ>> և բարի կատակներ անել:

՛՛ԵՐԿԱԿԻ՛՛ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Լուսանկարչության մեջ նորարությունները նոր երևույթ չեն, սակայն ԱՄՆ-ի բնակիչ Pakayla Biehn-ը փորձել է համագործակցել լուսանկարիչների հետ՝ նրանց աշխատանքները միաձուլելով ու ստանալով անչափ հետաքրքիր ու դրական պատկերներ: Ահա դրանցից մի քանիսը: