23 февр. 2012 г.

ԳԱՐԵՋՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ԸՄՊԵԼԻՔ
Դեռ վաղուց էր հայտնի, որ այս դառնահամ փրփուրը մաշկի և մազերի խնամքի լավագույն միջոցներից է: Այն ժամանակ, երբ դեռ այդքան մեծ չէր կոսմետիկական միջոցների ընտրությունը, կանայք գարեջրով լոգանքներ էին ընդունում, դիմակներ էին պատրաստում թե դեմքի, թե կրծքի և թե մազերի համար: Բացի այդ, նրանք նկատել էին, որ գարեջուրը ոչ միայն հաճելի, այլև առողջարար ըմպելիք է:
Իսկ այսoր ապացուցված է, որ կանոնավորապես, իհարկե քիչ քանակությամբ, գարեջուր օգտագործելով` հնարավոր է նվազեցնել օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը: Գարեջուրը հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով, B1 B2 և PP վիտամիններով, ածխաթթուներով, որոնց շնորհիվ կարգավորվում են շնչառությունն ու արյան շրջանառությունը:
Գարեջուրը դրական ազդեցություն ունի նաև սրտի աշխատանքի վրա:
ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ԳԱՐԵՋՐՈՎ
Երբեմն-երբեմն դեմքին, պարանոցին ու կրծքին գարեջրի փրփուր քսեք: Այս պարզ գործողությունը կանոնավորապես կատարելով` շուտով կնկատեք, թե ինչպես է մաշկը նրբանում ու գեղեցկանում:
Գարեջրի օգնությամբ կարելի է նաև պայքարել կնճիռների դեմ. 1 ձվի դեղնուցն ու գարեջուրը լավ խառնեք, քսեք դեմքին: 20 րոպեից լվացեք:
Գարեջրով պատրաստած դիմակները խորհուրդ են տրվում հատկապես ճարպոտ մաշկի դեպքում:
Գարեջուրը ունի ևս մեկ առանձնահատկություն. կարգավորում է ուժեղ արտահայտված քրտնարտադրությունը. տաք ջրին 1 շիշ գարեջուր ավելացրեք և լոգանք ընդունեք:
Գարեջրի խմորիչները խորհուրդ է տրվում խմել մաշկային տարբեր խնդիրների դեպքում:

Комментариев нет: