1 мар. 2012 г.

1 ԴԱՐ ԱՊՐԱԾ ԳԻՆՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողա-գործությունը և գինեգործությունը: Ուրարտական Թեյշեբանի (այժմ` Կարմիր բլուր) ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ: ԱՄՆ-ում անցկացված փորձաքննության արդյունքները հաստատել են, որ Հայաստանում գինեգործությամբ զբաղվել են դեռևս 6100 տարի առաջ: Դեռեւս 3000 տարի առաջ հայերը ունեցել են գինու տոն, որը կապվում էր պտղաբերության եւ գինու աստվածուհի Արուվանիի պաշտամունքի հետ, հետո դա փոխանցվել է Անահիտին, հետո էլ` Աստղիկին: Հայկական գինեգործության ավանդույթները երկար ժամանակ կապվել են Գնունիների տոհմի հետ, նույնիսկ նրանց ազգանունն է այդպես մեկնաբանվում` Գնունի = գինի ունի: Այս համեղ խմիչքը շատ առողջարար է և խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել. կանանց դեպքում ՝ 100 գրամ, իսկ տղամարդիկ կարող են ըմպել 200 գրամ: Գինու պատրաստումը տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Տարբերվում են հետևյալ հատկանիշներով. ըստ գույնի` կարմիր, սպիտակ, վարդագույն, ըստ շաքարի պարունակության` չոր, թունդ կիսաքաղցր, լիկյորային, ինչպես նաև՝ սեղանի, կիսաքաղցր, թնդեցրած: Ռումինիայում կազմակերպված աճուրդում 81 տարվա հնեցման գինին վաճառվել է ռեկորդային գնով` 15 հազար եվրոյով: Christie’s աճուրդի տանը գինիների աճուրդի ընթացքում Chateau Cheval-Blanc գինու տեսակի 6 լիտրանոց շիշը վաճառվել է 304 375 դոլարով, որը համարվում է աշխարհի ամենաթանկ գինին: Հետաքրքիր է, թե ի՞նչ կարժենա <<իր դարն ապրած>> զմռսած հայկական <<Մադերա>> գինին, որը գնորդ դեռևս չունի: Եթե կան հետաքրքիր առաջարկներ, գրեք մեկնաբանությունում:

27 февр. 2012 г.

ՊԵՏՔ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՅՈՒՂԱԼԻ ՈՒՏԵՍՏՆԵՐԻՑ

Յուղոտ ձուկը, խոզի միսը, կարագով պատրաստած թանձրահյութերը, ավոկադոն ու ընկույզը  շատ հարուստ են կալորիաներով և պետք է անպայման կազմեն մեր կերակրացանկի բաղկացուցիչ մասը: Անգամ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, չպետք է հրաժարվեն դրանցից: Սննդաբանության ոլորտում կատարված վերջին հետազոտություններն ապացուցում են, որ ճարպերը պարզապես պարտադիր են, եթե ցանկանում ենք առողջ լինել: Միևնույն է` բնությանը չես խաբի. որքան շատ ենք զրկում մեզ անհրաժեշտ քանակության ճարպերից, այնքան ավելի ու ավելի ենք ձգտում դեպի քաղցրեղենն ու ալյուրով պատրաստած կերակուրները: Բացի այդ, սնունդը, որը ճարպեր քիչ է պարունակում, սակայն հարուստ է ածխաջրերով, չի հագեցնում, և քաղցի զգացումն ավելի շուտ է առաջանում: Նույնիսկ այն մարդիկ, որոնց օրգանիզմում բարձր է խոլեստերինի մակարդակը, չպետք է լիովին բացառեն ճարպերը:

ԱՖՈՐԻԶՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քիչ է ասել այդպես մի արա, հարկավոր է նաև ավելացնել՝ ահա այսպես արա:
Մ. ԳՈՐԿԻ
Բարի լինելը ավելի հեշտ է, քան արդարացի լինելը:
Վ. ՀՅՈՒԳՈ
Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց ճանաչել. պետք է սիրել նրանց:
ԳՐԱՖ
Ով չի կարողանում կառավարել, նա միշտ դառնում է բռնակալ:
ԲԻՆԻ