18 февр. 2012 г.

3 ԽՈՐՀՈՒՐԴ ՆԻՀԱՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ


1.Հարյուրավոր դիետաների միջև ընտրություն անելն այնքան էլ հեշտ չէ, եթե հաշվի առնենք, որ միևնույն դիետան մեկի համար կարող է արդյունավետ լինել, մյուսի համար`ոչ: ՈՒստի մի զարմացեք, երբ ձեր ընկերուհին, շնորհիվ այսինչ դիետայի, 1 շաբաթում 8 կգ նիհարել է, իսկ դուք արդեն 2-րդ շաբաթն է ձեզ <<կեղեքում>> եք դրանով և կազմվածքում ոչ մի փոփոխություն: Նման հիասթափություններից խուսափելու և առողջությունը չվտանգելու համար նախ խորհրդակցեք բժիշկ-սննդաբանի հետ:  

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՈՒղեղի և ամբողջ օրգանիզմի բնականոն աշխատանքի հիմնական պայմանը լիարժեք քունն է: Ամերիկացի գիտնակաները համարում են, որ մշտապես քնատ վիճակը վաղ թե ուշ քրոնիկական հոգնածության և ընկճախտի է բերում: Քրոնիկական հոգնածության մեկ այլ պատճառ է թերսնուցումը: Մասնագետները վստահեցնում են են, որ այս խնդրին հաճախ են բախվում հատկապես դիետայի սիրահարները: Ռիսկի խմբում են նաե սուրճի և տոնուսը բարձրացնող այլ խթանիչ-ըմպելիքների սիրահարները: Սակայն պետք է նկատի ունենալ, որ շատ հաճախ ակնկալվող էներգիայի ներհոսի փոխարեն հնարավոր է հակառակ ազդեցությունը: Բանն այն է, որ կոֆեին պարունակող ըմպելիքները նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը, այդ պատճարով սուրճը չարաշահողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն առնվազն 8 բաժակ ջուր խմել: Քրոնիկական հոգնածության կարոխ են բերել թթվածնի պակասն ու նստակյանց ապրելակերպը, մինչդեռ հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն օգնում է պայքարել ընկճախտի դեմ, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաև երկարացնում մարդու կյանքի տևողությունը:                                     

16 февр. 2012 г.


Փետրվարի 18-ին`  ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  համատեղ կազմակերպած համերգը` նվիրված անվանի  պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին:


Ծրագրում՝

Յոհան Սեբաստիան Բախ ՝ Դաշնամուրի կոնցերտ
                               Մենակատար` Անահիտ Առուշանյան (դաշնամուր) 

Էդուարդ Էլգար՝   Սերենադ լարային նվագախմբի համար

Ալֆրեդ Շնիտկե`   Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար
                              Մենակատար` Հայկ Մելիքյան (դաշնամուր)

Դմիտրի Շոստակովիչ`  Կոնցերտ դաշնամուրի, շեփորի և լարային                                     
                                                նվագախմբի համար
                             Մենակատար`   Արմեն Բաբախանյան  (դաշնամուր)                                                                                                                                                                                     
                              Շեփորի մենանվագը` Երվանդ Մարգարյանի                         
                                  Դիրիժոր` Վարդան Հակոբյան

14 февр. 2012 г.

ԶԱՆԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է կամպանիա, իսկ լատիներեն՝ նոլա: Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը, կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին: Դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ՝ բառի բուն նշանակությամբ ու իմաստով: Այդպիսի բոժոժները հեթանոս հայերն օգտագործում էին որպես հուռութ: Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամապահը: Այն քառակուսի, տաշած և ողորկ փայտ էր, որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն՝ փայտի կտոր: Ձայն հանելու համար ժամահարին հարվածում էին մուրճով, որ կոչվում էր թակաղակ:

13 февр. 2012 г.

Հումորային նկարներ


Սիրուշոյի նոր լուսանկարները շփոթեցրել են երկրպագուներին



Երգչուհին ֆեսբուքյան իր էջում նոր լուսանկաներ է ներբեռնել, որից հետո կայքերում լուրեր են պտտվել, որ մայր  է դառնալու: Նրա երկրպագուները նկատել են, որ իրենց սիրելի Սիրուշոն փոխվել է, ավելի ճիշտ գիրացել էԻսկ նկարները ուշադիր նայելիս` կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասումԵրկրպագուները նկատել են նաեւ, որ նկարներում Սիրուշոն շպարված չէ, իսկ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է` ‘’You see me all the time… But there is so much you don’t know about me… : 
Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը ասաց, որ լուրերն իրական չեն: <<Իհարկե, ինչպես բոլորի համար, Սիրուշոյի համար ևս շատ հաճելի է, որ հետաքրքրվում են իր անձով եւ մի լուսանկարն անգամ նոր խոսակցությունների առիթ է դառնում, բայց այս լուրը չի համապատասխանում իրականությունը: Նա չի գիրացել, պարզապես այդ նկարն է այդպես ստացվել>>:  

12 февр. 2012 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

    Ամենամեծ թիվը՝ 195955000000 հայտնաբերվել է  շումերական սեպագրերում: Այդպիսի թվերից գիտնականները չէին օգտվում նույնիսկ Դեկարտի և Լայբնիցի ժամանակներում, իսկ միլիոն հասկացությունը Եվրոպայում շրջանառության մեջ մտավ 19-րդ դարում:
•    Ամենաառաջին ստորակետը հայտնվել է 15-16-րդ դարերում: Այն կիրառության մեջ դրեց վենետիկցի տպագրիչ և հրատարակիչ Ալդ Մունցին: Առաջինը նա է գրքի վերջում ցանկ գրել:
•    Մաթեմաթիկական խնդիրների ամենաառաջին գիրքը կազմել է Անանիա Շիրակացին 7-րդ դարում: Այն պահպանվում է Երևանի մատենադարանում:
•    Ամենաերիտասարդ դասախոսը եղել է Լուիջի Առլանոն: Իտալացի այդ տղան 10 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 12 տարեկանում՝ Քեմբրիջի համալսարանը, որը թույլ էր տալիս համալսարանում անգլերեն դասավանդել:
•    Աշխարհում մատիտի առաջին գործարանը հիմնադրվել է Ռուսաստանում 1842թ.:
•    Ամենահին հաշվիչ գործիքը եղել է մթա 65թ-ին, որով հաշվարկում էին մոլորակների շարժումը: Դրա մնացորդներն այժմ գտնվում են Աթենքի ազգային թանգարանում:
•    Ամենափոքր այբուբենը պատկանում է սամոացիներին: Այն բաղկացած է 15 տառից: Ֆիննական և իտալական այբուբեններն ունեն 21 տառ:
•    Ամենաշատ լեզուներ իմացել է Միլան Միքելը՝ 116 լեզու, ընդ որում 40 լեզվի տիրապետել է կատարելապես:
•    Սովորական ճանճերը 10 անգամ ավելի արագ են կողմնորոշվում, քան մարդը: Նրանց աչքերը զարմանալի կառուցվածք ունեն. Հազարավոր վեցանիստ լինզաներից են բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը մյուսից անկախ է:
•    Մոծակները կարող են թռչեն ոտքերը վեր պարզած:
•    Ճպուռները կարող են հետ-հետ թռչել: