21 апр. 2012 г.

ԹԵՅ ԵՎ ՍՈՒՐՃ. ՀԱՄԵՂ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԸՄՊԵԼԻՔ

ԹԵՅԸ ՄԻԱՅՆ ԸՄՊԵԼԻՔ ՉԷ 

Գեղեցկության բնական միջոցներ կարելի է պատրաստել անգամ ամենասովորական թեյից: Դեմքը մաքրեք աղաջրով պատրաստած կանաչ թեյով, և մաշկը կվերականգնի իր թարմ ու առողջ տեսքը: Կանաչ թեյից կարող կարող եք նաև սառցակտորներ պատրաստել և դրանցով սրբել մաշկը: Թեյի թույլ լուծույթով կարելի է մաքրել դիմահարդարումը: Կարկադե կարմիր թեյով սրբեք դեմքը, եթե պզուկներ են հայտնվել: Թեյով պատրաստած դիմակն օգնում է արևից բորբոքված մաշկի, ինչպես նաև լայնացած անոթների դեպքում: Փափուկ կտորը կամ թանզիֆը թրջեք թեյի լուծույթով և դրեք դեմքին: Թողեք 10-20 րոպե: Եթե մաշկը չոր է, դիմակից հետո կարեկի է սնուցող քսուկ օգտագործել:

ՈՒՍԱՆԵԼԻ ԱՌԱԿՆԵՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ

ԱՌԱԿ ԳՈՐՏԻ ՈՒ ԹԹՎԱՍԵՐԻ ԿՃՈՒՃԻ ՄԱՍԻՆ

Աշխարհիս երեսին երկու գորտ էին ապրում։ Նրանք ընկերներ էին և նույն առվակում էին ապրում։ Միայն թե նրանցից մեկն իսկական անտառային գորտ էր՝ խիզախ, ուժեղ, ուրախ, իսկ մյուսը ո՛չ այս էր, ո՛չ այն, վախկոտ էր, ծույլիկ ու քնկոտ։ Նրա մասին նույնիսկ ասում էին՝ իբր նա ոչ թե անտառում, այլ քաղաքային ինչոր զբոսայգում է ծնվել։ Բայց և այնպես նրանք միասին էին ապրում։
Եվ ահա մի անգամ գիշերը նրանք գնացին զբոսնելու։ Իրենց համար գնում էին անտառային ճանապարհով ու հանկարծ մի տուն տեսան։ Իսկ տան մոտ մառանն էր։ Եվ այդ մառանից շատ լավ բուրմունք էր գալիս. բորբոսի, խոնավության, մամուռի, սնկերի բուրմունք։ Իսկ դա հենց այն է, ինչ գորտերը սիրում են։ Դե, նրանք էլ արագորեն մտան մառան, սկսեցին այնտեղ վազվզել, ցատկոտել։ Ցատկոտեցին, ցատկոտեցին ու անզգուշորեն ընկան թթվասերով լցված կճուճը։ Եվ սկսեցին խեղդվել։

ԱՊՐԻԼԻ 22 - Ը՝ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Ապրիլի 22-ը համարվում է Երկրագնդի միջազգային օրը: Ի տարբերություն Երկրագնդի մյուս միջազգային օրվա` մարտի 21-ի, այս օրը կոչված է միավորելու Երկրագնդի բնակիչներին շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Ապրիլի 22-ի այս հետաքրքիր արարողությունը սկզբնավորվել է ԱՄՆ-ում: Առաջին անգամ իրականացվել է 1970 թ-ի ապրիլի 22-ին, որից հետո աստիճանաբար տարածվել է ամբողջ աշխարհում, ընդգրկել նորանոր պետություններ և տարածքներ: