21 февр. 2012 г.

ՏԵՍՏ. ԼՍՈ՞ՒՄ ԵՔ, ՁԵ՞Զ ԵՆ ԼՍՈՒՄ, ԹԵ՞…

 Հարցերին պատասխանեք հնարավորինս անկեղծ…

1.Սովորաբար զրույցի  կամ խոսակցության նպատակը ո՞րն է.
ա/ավելի լավ ծանոթանալ զրուցակցի հետ-2
բ/տվյալ հարցի շուրջ հայտնել ձեր տեսակետը-1
գ/կարծիքներ փոխանակել և քննարկել-3


2.Ձեր երեխաները որքա՞ն հաճախ են նմանօրինակ հարցեր տալիս.
Որտե՞ղ են քնում ամպերը կամ պապիկը փոքր եղե՞լ է.
ա/հաճախ-3
բ/երբեք-1
գ/երբեմն-2

3.Առավոտյան արթնանալիս երգում ե՞ք.
ա/այո, միշտ նույն երգը-2
բ/այո, սովորաբար տարբեր երգեր-3
գ/ոչ, նման ցանկություն չեմ ունենում-1

4.Աշխատանքային քննարկումների կամ սեմինարների ժամանակ հարցեր տալի՞ս եք.
ա/այո, միշտ հարց լինում է-2
բ/երբեմն, եթե համաձայն չեմ լինում հնչած տեսակետի կամ կարծիքի հետ-3
գ/ի՞նչ իմաստ ունի, բոլորն էլ իրենց տեսակետն ունեն-1

5.Աշխատանքային ընկերոջ հետ խոսելիս, պատահո՞ւմ է, որ փոխեք ձեր կարծիքը նրա մասին.
ա/այո, շատ հաճախ-2
բ/երբեմն-3
գ/երբեք, նրան լավ եմ ճանաչում-1

6.Երբ զրուցում եք որևէ մեկի հետ.
ա/սովորաբար ավելի շատ դուք եք խոսում, քանի որ բավականին տեղեկացված եք-1
բ/ձեր զրուցակիցն է խոսում, որովհետև հետաքրքիր է լսել-2
գ/խոսում եք հավասարապես-3

7.Նույն գնի դեպքում ի՞նչ կնախընտրեք գնել.
ա/համակարգիչ-3
բ/օրիգինալ իր-1
գ/հանրահայտ երգչի համերգի տոմս-2

8.Ձեր աշխատանքային ընկերը փորձում է ձեզ հետ խոսել իր պրոբլեմների մասին.
ա/կմտածեք, որ անիմաստ ժամանակ եք կորցրել-1
բ/կաշխատեք խորհրդով օգտակար լինել-2
գ/կօգնեք, քանի որ կարող եք-3

9.Այս տարբերակներից ընտրեք մեկը.
ա/միայն մասնագետը կարող է տվյալ թեմայի շուրջ ճիշտ խոսել-1
բ/յուրաքանչյուրն էլ կարող է խոսել, եթե հռետորի ձիրք ունի և կարողանում է հստակ արտահայտել իր մտքերը-2
գ/մասնագետները միշտ չէ, որ ճիշտ են և կարող են համոզիչ լինել-3

10.Եթե խոսակցության ժամանակ որևէ բան չեք հասկանում.
ա/ընդհատում եք զրուցակցին և խնդրում բացատրել-2
բ/հիշում եք դա, որ հետո հարցնեք-3
գ/ձեզ համար ամեն ինչ սովորաբար պարզ ու հասկանալի է-1

11.Կարողանում եք վերարտադրել լսած կարևոր նորությունը.
ա/այո, միշտ-3
բ/այո, բայց ժամանակ է հարկավոր հիշելու համար-2
գ/ոչ, սովորաբար չեմ կարողանում վերարտադրել-1

12.Առաջին հերթին գնահատում եք երգիչ-կատարողի.
ա/ձայնը-3
բ/արտաքին տեսքը, բեմական շարժուձևը-1
գ/շոու անելու ընդունակությունը-2

13.Համերգների գնալը ձեզ համար.
ա/իրադարձություն է, որ միշտ հաճույք է պատճառում-3
բ/պարտականություն է, բայց հաճելի-1
գ/ավելի հաճելի է, երբ կատարում են ձեր ամենասիրելի երգերը-2

14.Հավաքույթների ժամանակ, երբ մասնակցում եք զրույցի.
ա/ընտրում եք 1-2 հոգու, որ խոսակցությունը ստացվի-1
բ/բոլորը լռում են, որ ձեզ լսեն-3
գ/դուք եք խուսափում խառնվել զրույցին-2

15.Տեղյակ եք հասարակական կյանքին շնորհիվ՝
ա/հեռուստատեսության-3
բ/ինտերնետի-1
գ/թերթերի, ռադիոյի-2

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

15-25 միավորների դեպքում
Դժկամությամբ ու դժվարությամբ եք լսում ձեր զրուցակցին: Հավանաբար կարծում եք, որ ամեն ինչ գիտեք, իսկ խոսակցություններն անիմաստ ժամանց են, կարելի է գիտելիքները հարստացնել այլ տարբերակով: Թերահավատությամբ եք նայում նրան, որ կարող եք օգուտ քաղել ձեր ընկերների փորձից: Ունեք կոմպլեքսներ, իսկ ընկերական հանդիպումներն այնքան էլ ձեզ չեն ուրախացնում:

25-35 միավորների դեպքում
Դուք միջակ լսող եք: Զրույց ձեզ համար այնքան էլ շփվելու և կարևոր ինֆորմացիա ստանալու աղբյուր չէ: Ձեր և զրուցակցի միջև պատնեշ կա, որը խանգարում է ավելի մտերմանելուն: Ձեզ հարկավոր է լսել ոչ միայն գովաբանություն, լավ ու հաճելի խոսքեր, նաև ընդունեք ձեր հասցեին նախատինք: Լսելով՝ ավելի շատ բան կշահեք ու կվերանայեք ձեր չստացված հարաբերությունները ընկերների հետ: Դուք կարող եք:

35-45 միավորների դեպքում
Դուք օժտված եք լսել կարողանալու և գեղեցիկ խոսելու հազվագյուտ հատկությամբ: Զրույց վարելը ձեզ համար մեծ հաճույք է. միշտ կարողանում եք զարմացնել և հետաքրքիր մարդու տպավորություն թողնել շրջապատում: Շատերը դիմում են ձեզ՝ խորհուրդ ստանալու համար: Կարողանում եք դիմացինին վստահություն ներշնչել, լավ ընկեր եք և գնահատում եք մարդկանց անկեղծությունը: Սիրում եք կյանքը, իսկ կյանքը սիրում է ձեզ:

Комментариев нет: