2 мая 2012 г.

ՏՈՆԱՑՈՒՅՑ



Միջազգային տոնացույցում միանգամից երկու տոն է նշվում մայիսի 3-ին:
Նախ նշվում է մամուլի ազատության համաշխարհային օրը: Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից՝ 1993 թ-ին:




Մայիսի 3-ը համարվում է նաև Արեգակի միջազգային օր: Երկրագնդին ամենամոտ աստղի միջազգային օրը նշելու առաջարկությունն արել է Արեգակնային էներգիայի միջազգային ընկերությունը: Սկսած 1994 թ-ից՝ կամավոր հիմքով աշխարհում տոնում են Արեգակի միջազգային օրը:

30 апр. 2012 г.

ՔԱՐԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Հնուց մարդիկ հավատացել են քարերի մոգական ուժին: Դրանց մոգական ուժ են վերագրել, կրել են որպես պաշպանող միջոց, կանխատեսել ապագան և այլն: Յուրաքանչյուր մարդ բնության մեջ սեփական քարը կամ քարերն ունի:
Հունվարին ծնվածներինը կարմիր նռնաքարն է, կամ էլ հարատևության խորհրդանիշ վարդագույն կվարցը:
Փետրվարին ծնվածների քարը անկեղծություն խորհրդանշող ամետիստն է կամ դրան  փոխարինողը` կաթնասպիտակավուն օնիքսը: