22 февр. 2012 г.

20 ՄԻՋՈՑ` ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅԴ ՏՂԱՄԱՐԴԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԷ…

1.Նա հաճախ է հիշում իր սիրո պատմությունը:
Ուրեմն չի կարողանում մոռանալ նրան կամ ատում է: Երկու դեպքում էլ վատ է, քանի որ դուք չեք կարողացել նրան <<ձեզանով>> անել:
2.Ընկերուհիներդ ձեր հարաբերությունների հետ կապված հարցեր չեն տալիս, նրանով չեն հետաքրքրվում:
Եթե ձեր մտերիմներին չի հետաքրքրում, թե ինչպես եք զգում միասին, ինչ նորություններ ունեք, ապա ձեզ հարց տվեք` ինչո՞ւ: Ձեր ընկերուհին խանդում է՞, քիչ է հավանական, դե՞մ է ձեր երջանկությանը, բայց չէ՞ որ ձեր ամենահարազատ մարդն է: Նշանակում է, որ այդ կապի մեջ հեռանկար չի տեսնում, իսկ քանի որ ձեզ շատ է սիրում, չի ուզում խառնվել` ցավ չպատճառելու համար:
3.Նրա մտերիմները սառն են ձեր նկատմամբ, երբ զանգում եք: 
Եթե ձեր սիրելին անհամբեր սպասեր ձեր զանգին կամ ծնողներին տեղեկացներ, որ հետաքրքրվում է ձեզանով, ապա ընտանիքի անդամներն ավելի լուրջ կվերաբերվեն, անփույթ ու անտարբեր չեն լինի, եթե, իհարկե, նրանք իրենց որդու կողքին ուրիշ աղջկա չեն տեսնում: 
4.Դուք ինտիմ կապի մեջ եք, և նա կորցրել է հետաքրքրությունը ձեր նկատմամբ:
Եթե նա շատ պահպանողական է, ուրեմն ձեր հարաբերություններին ի սկզբանե լուրջ չի վերաբերվել: Եթե անգամ սիրել է, ապա դա պիտի դրական ազդեցություն ունենար և էական դեր չխաղար: Եթե ձեր ինտիմ կապից հետո նա դարձել է սառը, ինքնագոհ, կոպիտ, անտարբեր, ապա երջանկություն փնտրեք մեկ այլ տեղ, անիմաստ է պահպանել նման հարաբերությունները, քանի որ դրանք ուշ թե շուտ կավարտվեն:
5.Մոռանում է ձեր ծննդյան օրը:
Սուտ է, երբ զբաղված է եղել կամ ծնունդներ չի սիրում, եթե իսկապես ցանկանար, ապա այդ օրը գոնե ձեր կողքին կլիներ: Անակնկալ մատուցելու համար շատ բան հարկավոր չէ, իսկ այն փաստը, որ ձեզ երբեք նվեր չի մատուցում, վկայում է այն մասին, որ նրան այնքան էլ չեք հետաքրքրում:
6.Նա ծածկամիտ է:
Հազվադեպ է իր ապրումները կիսում ձեզ հետ, տեղեկացնում առաջիկա ծրագրերի մասին: Սիրահարված մարդը կարող է ժամերով պատմել ամենաչնչին մանրամասներն անգամ: Եթե նա շեղում է և չի պատասխանում ձեր հարցերին կամ պատասխանում է մոտավորապես այսպես. <<Դու չգիտե՞ս, որ հարցնում ես, ի՞նչ կարևոր է…>>, ուրեմն համոզված եղեք, որ չի ցանկանում ավելին պատմել, քան իրեն պետք է:
7.Միշտ հանդիպման է հրավիրում շաբաթ կամ կիրակի օրերը:
Սկզբում դուք կարող եք հիանալ նրա կայուն բնավորությամբ: Ինչպիսի երջանկություն, տեսնել նրան ամեն շաբաթ, բայց չէ՞ որ սիրող սրտերն ուզում են ավելի հաճախակի հանդիպել, ինչո՞ւ է միայն ազատ ժամերին ձեզ հիշում: Գո՞ւցե նա այն մարդը չէ, ով կարող է ձեր կողքին լինել, եթե հետո շատ ծանրաբեռնված լինի աշխատանքում, ապա որքա՞ն երկարատև կձգվեն ձեր հարաբերությունները…
8.Երկրորդ հանդիպումից հետո, ասում է, որ սիրում է:
Ի տարբերություն ձեզ ծանոթ երկչոտ ու անկայուն տղաների, այդ երիտասարդը թվում է ավելի անկեղծ, անկաշկանդ, որ խոսում է իր զգացմունքների մասին, բայց ձեր ներքին ձայնը հուշում է. <<իսկ ի՞նչ գիտի, որ սիրում է, ախր այնքան քիչ ժամանակ է, որ ճանաչում է, գո՞ւցե ճիշտ է, բայց հնարավոր է, որ սովորական կնամոլի մեկն է, որը միշտ սիրահարվում է և բոլորին պատմում իր սիրո մասին>>: Դուք ճիշտ եք, եթե գտնում եք, որ սիրո բացատրությունը ժամանակից շուտ է: Իսկական սիրահարը զգույշ է և որոշ ժամանակ անց կհամարձակվի խոստովանել իր սերը:
9.Չի զանգում, որպեսզի իմանա, թե բժիշկը ձեզ ինչ է ասել:
Մաշկի վրա բծեր են հայտնվել: Դա կարող է լինել ալերգիա կամ ինչ-որ ֆունկցիայի խանգարում: Այն տղամարդը, ով չի ցանկանում ինչ-որ ժամանակ հետո բաժանվել ձեզանից, հաստատ կանհանգստանա ձեր առողջությամբ: Նա կփորձի պարզել, թե ինչ բժիշկի եք դիմել, որքանով է հուսալի ու արդյունավետ այդ բուժումը, որ ձեզ է նշանակել:
10.Նա աղջիկների շրջապատում ավելի շատ է լինում, քան դուք:
Հաճախ է պատմում իր ընկերական մտերմության մասին ծանոթ աղջիկների հետ: Ճիշտ է, նա կիսվում է ձեզ հետ, թվում է, թե նրա խոստովանությունը վկայում է ազնիվ ու բարոյական հատկանիշների մասին, բայց արդյո՞ք նույն կերպ ձեր մասին չի պատմում այլ աղջիկների: Միգուցե բնավորությամբ այդպիսինն է, կարողանում է աղջիկների մոտ վստահություն առաջացնել, բայց հիշեք, որ աղջիկների շրջանում մեծ <<համբավ>> ունեցող տղամարդը ձեզ <<կիսելու>> է նրանց հետ: Դուք պատրա՞ստ եք առանց խանդի ապրել մեկի հետ, ում անընդհատ կանայք են զանգում, ով աշխատում է նրանց միջավայրում, ցուցաբերում հատուկ վերաբերմունք հակառակ սեռին:
11.Ձեզ չի նվիրում այն, ինչ ցանկանում եք:
Եթե խոսում է ձեռք բերած որևէ հետաքրքիր տեսաերիզի կամ ինչ-որ օրիգինալ իրի մասին, խնդրեք, որ ձեզ տա: Եթե անմիջապես համաձայնվում է, նշանակում է անկեղծ է սիրո և մտերմության մեջ, եթե տատանվի, ապա ի՞նչ եք անում նման մարդու կողքին, ով, եթե անգամ ժլատ ու եսասեր չէ, այնուամենայնիվ ձեզ իր կողքին չի տեսնում:
12.Եթե ձեզ հետ կապված կարևոր իրադարձությունները չի հիշում:
Մեծ կորուստ չէ, եթե նա մոռանում է ձեր սիրած գույնը կամ հաղորդումը, սակայն, երբ մոռանում է այն, ինչ վիավորում ու խոցում է ձեր ինքնասիրությունը, հատկապես, եթե գիտի, որ դա ձեզ ցավ կպատճառի, միանշանակ այդ տղամարդը չի սիրում ձեզ:
13.Չի ծանոթացնում մոր, եղբոր կամ հարազատների հետ:
Ավելի վատ է, երբ ծանոթացնում է բարեկամների հետ, իսկ նրանք ասում են. <<Հաճելի է ծանոթանալ մեր տղայի ընկերուհիների հետ>>:
14.Ձեզ չի խնդրում թողնել ծխելը կամ վատ սովորությունները:
Ընկերական շրջապատում դուք հանգիստ ծխում եք, իսկ նա սրամտում է, ընկերների հետ, նույնիսկ վատ արտահայտություններ թույլ տալիս  և ուշադրություն չի դարձնում ձեր կարճ կիսաշրջազգեստին, ապա, ավաղ, այն կինը չեք, ում կտանի ընտանեկան օջախ: Հնարավոր է, որ գիտի ձեր սկզբունքների, բարոյական արժեքների, նվիրվածության մասին, բայց նրա համար ավելի հաճելի է ձեր սեքսուալ ու թիթիզ կերպարը, քան տեսնել ձեր մեջ իր ապագա կնոջը: 
15.Ասում եք, որ մտադիր եք շրջագայության մեկնել, իսկ նա ձեզ… բարի ճանապարհ է մաղթում:
Եթե նա ցույց չի տալիս, որ առանց ձեզ տխուր կլինի կամ չի ասում, որ լավ կլիներ միասին մեկնեիք, ուրեմն հանգիստ գնացեք ճանապարհորդության և հաջողություն մաղթեք ինքներդ ձեզ՝ նոր զուգընկեր գտնելու համար:
16.Շատ լավն է անկողնում, ունի անդիմադրելի հմայք:
Առանց մեծ փորձի դժվար թե կարողանար այդպիսի հիանալի սիրեկան լինել: Համոզվեք, որ դուք ևս փորձ ձեռք բերելու հարմար տարբերակ չեք նրա համար, և, որոշ ժամանակ անց, շատ հնարավոր է իր հետաքրքրությունը կորցնի ձեր նկատմամբ: Հասկացեք, թե ձեզ միայն ֆիզիկակա՞ն ձգողությունն է միմյանց կապում, թե՞ նա կարող է նաև լավ ընկեր լինել: 
17.Չեք կարողանում այնպես անել, որ ձեզ խանդի:
Եթե ասում եք, որ կինոթատրոն եք գնացել, իսկ նա հարցնում է, թե ինչ ֆիլմ էր, ոչ թե ում հետ եք գնացել, վատ հատկանիշ է: Դուք հանգիստ կարող եք նաև գիշերային ակումբ գնալ ու մի լավ զվարճանալ անծանոթների հետ, իսկ ձեր ընկերը խանդի նշաններ ցույց չտալ, այդ դեպքում նա ձեր ինչի՞ն է պետք:
18.Միասին շատ ժամանակ չեք անցկացնում:
Դուք երեկոյան նրան հրավիրում եք որևէ տեղ, իսկ նա հարցնում է, թե ի՞նչ պիտի անեք, ապա ավելի լավ է երեկոն միայնակ անցկացնեք. այդպես գոնե կկարողանաք լավ մտածել ու անիմաստ ժամանակ չվատնել այդ երիտասարդի վրա:
19.Նրա սիրելի բառն է՝ հնարավոր է…
Եթե ցանկություն եք հայտնում միասին ժամանակ անցկացնելու, իսկ նա պատասխանում է, որ կտեսնի, կմտածի, կզանգի, երբ հարմար լինի, ապա նշանակում է, որ սպասում է ավելի գայթակղիչ առաջարկի: Եթե սիրում է, ուրեմն մեծ ուրախությամբ կհամաձայնվի լինել ձեզ հետ թեկուզ մի քանի րոպեով: Հաճախ պատրվակ է բերում հոգնեցուցիչ աշխատանքը, կամ խուսափում ձեր հարաբերությունները հստակեցնելուց, ուրեմն պարզ է, որ եթե մեկ այլ կին հայտնվի նրա կողքին, անպայման կասի, որ ձեզ ոչ մի բան չի խոստացել:
20.Ասում է, որ պատրաստ չէ ձեզ հետ ավելի մտերմանալ:
Շատ կանայք են լսել այդ արտահայտությունը և իրենք իրենց խաբել, որ շատ զբաղված է, դեռ ժամանակը չէ: Կարող եք մտածել, թե ժամանակին սիրել է ինչ-որ կնոջ, դավաճանվել է, դրա համար է զգուշանում, դա պարզապես ինքնախաբեություն է: Սովորաբար տղամարդիկ արագ են կողմնորոշվում կանանց  հարցում, ավելի քիչ զգացմունքային են, քան կանայք և ավելի մեծ փորձ ունեն, ուստի, երբ նկատում են, որ կինը թույլ է, կարող է սպասել իրեն երկար ժամանակ, ապա դժվար թե թողնեն, որ հեռանա, բայց շատ մոտ էլ չեն թողնի: Որպեսզի ձեր սիրտը չկոտրվի, պետք է կարողանալ ժամանակին անսալ բանականության ձայնին և հեռանալ առանց ափսոսելու, չէ՞ որ այնքան լավ տղամարդիկ կան, ովքեր կգնահատեն ձեզ ու կնվիրեն մեծ սեր: ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ ՆՐԱ ՀԵՏ, ՈՒՄ ՀԵՏ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ…


Комментариев нет: