31 мар. 2012 г.

ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ԳՈՒՅՆԸ

Գույները տարբեր ազդեցություն ունեն մեր օրգանիզմի, անգամ առողջական վիճակի վրա: Կան գույներ, որոնք դրական ազդեցություն ունեն այս կամ այն հիվանդության դեպքում, բարձրացնում են տրամադրությունը, գույներ էլ կան, որ գրգռող, ճնշող հատկություններ ունեն: Ծանոթացեք գույների առանձնահատկություներին և ընտրեք այնպիսիք, որոնք համապատասխան են ձեր խառնվածքին ու առողջական

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆԵՐԻՆ

ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ…
…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ ԹԱՆԱՔԻ ԲԾԵՐԸ
Կարելի է հեռացնել՝ կեղտոտված տեղը թրջելով կաթով, իսկ, այնուհետև լվանալ օճառով և ջրով:

…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ ՔՐՏՆՔԻ ԲԾԵՐԸ
Մաքրում են 3 մաս սպիրտի, 2-3 մաս եթերի և 1 բաժին անուշադրի սպիրտի լուծույթով:

…ԿԱՎԵ ԱՄԱՆԸ
Եթե ամանը ճարպ է ներծծել, լվացեք կրաջրով, լցրեք մաքուր ջուր և թողեք, որ ջուրը երկար ժամանակ եռա:

U can modeling & casting studio-ն անցկացնում է մոդելային դասընթացներ



Եթե դուք որոշել եք փորձել ձեր ուժերը մոդելային ասպարեզում, ապա հրավիրում ենք 3-ամսյա դասընթացների, ուր դասավանդում են արտերկրից հրավիրված մասնագետներ: Լավագույն  ուսանողներն    աշխատելու առաջարկ կստանան     U can modeling & casting studio-ում և հնարավորություն՝ մասնակցելու հետաքրքիր ու շահավետ Fashion ցուցահանդեսների:
 
Այն անձինք, ովքեր ցանկանում են դերասան դառնալ և այդ ասպարեզում փորձել իրենց ուժերը՝ նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, գովազդներում և տեսա- հոլովակներում, կարող են դիմել մեզ…

Հեռ. 096 003 449



28 мар. 2012 г.

ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ

<<Նախանձելի>> հոնորարը

Արթուրո Տոսկանիին և Պիետրո Մասկանյիին հրավիրում են մասնակցելու Վերդիի հիշատակին նվիրված մեծ փառատոնին: Մասկանյին, ով նախանձում էր Տոսկանինիի մեծ փառքին, ընդունում է հրավերն այն պայմանով, որ իր հոնորարը ավելի շատ լինի:
- Թեկուզ մեկ լիրայով, - ասում է Մասկանյին:
Փառատոնի կազմակերպիչները համաձայնվում են:
Ստանալով հոնորարը` Մասկանյին զարմանքով տեսնում է, որ