20 февр. 2012 г.

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ


1.Հատկապես ուշադիր և քնքուշ եղեք ամուսնության առաջին ամսում, առաջին տարում և տասներորդ տարում: Հոգեբանները պարզել են, որ կանայք ուշադրության նշաններ են փնտրում հատկապես այդ ճգնաժամային համարվող ժամանակահատվածներում:



2.Հնարավորինս հաճախ քնքուշ բառեր ասեք ձեր կնոջը: Սակայն չափի զգացումն անգամ այս հարցում կորցնել պետք չէ. <<դերասանի>> տպավորություն կթողնեք:
3.Նվերների և հաճոյախոսությունների հարցում բազմազանություն ցուցաբերեք: Մշտապես կրկնվող նույնիսկ ամենաշոյիչ հաճոյախոսությունները կարող են հակառակ ազդեցություն թողնել:
4.Աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալիս համբուրեք նրան: Կանայք այս հարցում չափազանց զգայուն են: Վստահ եղեք` ձեր քնքշանքը կփոխատուցվի կրկնակի ջերմությամբ:
5.Եթե ցանկանում եք վաստակել ձեր կնոջ հարգանքն ու մեծ հեղինակություն դառնալ նրա համար, ապա տան ամենածանր գործերը ձեզ վրա վերցնեք:
6.Ընտանեկան վեճերի ժամանակ հիշեք, որ ձեր առջև կին է, ոչ թե տղամարդ. բռունցքներն ու հայհոյանքներն անմիջապես ձեզ կվարկաբեկեն նրա աչքում: Իսկ ահա ջենտլմենին վայել պահվածքը լիովին կզինաթափի նրան. չէ՞ որ նա կին է:
7.Երբեմն-երբեմն ընտանեկան հավաքույթներ կազմակերպեք: Թող ձեր կինը տեսնի, թե որքան առատաձեռն եք իր բարեկամների ու հարազատների հանդեպ:
8.Երբեմն նրան … ուրիշ տղամարդու աչքերով նայեք: Խանդի զգացում ապրեցիք: Շատ լավ է: Այ հիմա կսկսեք էլ ավելի գնահատել նրան:
9.Մի շտապեք բաժանվել: Հիշեք` յուրաքանչյուր մարդ թերությունների իր <<հավաքածուն>> ունի, և երբեք չես կարող ասել, թե ահա այն կինը, որ հեռվից հիասքանչ է թվում, ինչպիսին կլինի ընտանեկան  հարաբերություններում:
10.Ցանկացած կին իր հմայքն ունի: Ոմանց մոտ այն անմիջապես է աչք զարնում, մյուսների դեպքում պետք է գտնես հոգու խորքերում: Եթե դուք մինչև օրս ձեր կնոջ մեջ չեք գտել նրա հմայքի գաղտնիքները, ուրեմն լավ չեք փնտրել:

Комментариев нет: