31 мар. 2012 г.

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆԵՐԻՆ

ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ…
…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ ԹԱՆԱՔԻ ԲԾԵՐԸ
Կարելի է հեռացնել՝ կեղտոտված տեղը թրջելով կաթով, իսկ, այնուհետև լվանալ օճառով և ջրով:

…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ ՔՐՏՆՔԻ ԲԾԵՐԸ
Մաքրում են 3 մաս սպիրտի, 2-3 մաս եթերի և 1 բաժին անուշադրի սպիրտի լուծույթով:

…ԿԱՎԵ ԱՄԱՆԸ
Եթե ամանը ճարպ է ներծծել, լվացեք կրաջրով, լցրեք մաքուր ջուր և թողեք, որ ջուրը երկար ժամանակ եռա:

 …ՀԱՅԵԼԻՆ
Ջրի մի փոքր լեղակ ավելացրեք, մեջը թրջեք փափուկ շորի կտոր և լվացեք:

…ՃԵՆԱՊԱԿՅԱ ԵՎ ՀԱԽՃԱՊԱԿՅԱ ԿԵՂՏՈՏ ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք քիչ քանակությամբ կերակրի սոդա ավելացրած տաք ջրով, ապա պարզաջրեք սառը ջրով: Եթե ամանեղենը ոսկեզօծ է, լվացեք միայն ջրով: Սոդան քայքայում է ոսկին:

…ԱԿՆՈՑԸ
Սրբեք թավշակաշվով, ապա վրան կաթեցրեք մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ և ապակիները շփեք ֆլանելի կտորով:

…ՈՍԿՅԱ ԻՐԵՐԸ
Մաքրեք օճառաջրում թրջած խոզանակով, պարզաջրեք ու չորացրեք, ապա փայլեցրեք բրդյա կոշտ գործվածքով:

…ԿԵՂՏՈՏ ԱՆՁՐԵՎԱՆՈՑՆԵՐԸ
Թաց անձրևանոցը բաց վիճակում թողեք չորանա: Այնուհետև մաքրեք չոր խոզանակով և սրբեք մուգ թեյի մեջ թրջած լաթով:

…ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻՆ
Դրեք տաք օճառաջրի մեջ, մի փոքր բորակ ավելացրեք և շփեք փափուկ լաթով: Հետո պարզաջրեք` սկզբում մաքուր, ապա` լեղակով ջրով:

…ՈՍԿԵԶՈԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Սկզբում շփեք սպիտակ հացի միջուկով, այնուհետև` մեկ թեյի գդալ սպիրտով և երկու թեյի գդալ անուշադրի սպիրտով պատրաստած խառնուրդի մեջ նախապես թրջված ատամի խոզանակով, որից հետո չորացրեք մաքուր լաթով:

…ԱՅԼՈՒՄԻՆԵ ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք տաք օճառաջրով և անմիջապես չորացրեք: Այլումինը չի կարելի մաքրել սոդայով կամ մոխիրով, քանի որ դրանից ամանը սևանում է և ենթարկվում կոռոզիայի: 
…ՊՂՆՁՅԱ ՆՈՐ ԱՄԱՆՆԵՐԸ
Շփեցեք մոխրի մեջ թաթախված խոնավ լաթով, հետո բրդյա կտորով փայլեցրեք:

…ՊՂՆՁՅԱ ՀԻՆ  ԱՄԱՆՆԵՐԸ
Շփեցեք անուշադրի սպիրտի մեջ թրջված լաթով ու փայլեցրեք:

…ԿԱՆԱՉ ԺԱՆԳՈՎ ԾԱԾԿՎԱԾ ՊՂՆՁՅԱ ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք քացախով և ջրով:

Комментариев нет: