25 апр. 2012 г.

ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. XX ԴԱՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔԸ

Ապրիլի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ իրանահայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի <<XX դարի գերմանական պատմվածքը>> գրքի շնորհանդեսը, որում ամփոփված են 42 գերմանագիր արձակագիրների գրական և կենսագրական համառոտ տվյալներն ու լավագույն պատմվածքները: Այս գիրքը նրա 2-րդ անթոլոգիան է հայերենով: Մինչ այժմ հեղինակը հրատարակել է 15 անուն գիրք, որոնցից 4-ը՝ պարսկերեն: 
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքերով՝ ապրիլ ամիսը նշանավորվել է  հայ գրատպության 500-ամյակի,  Երևանի <<Գրքի համաշխարհային մայրաքաղաք>>-ի հռչակման, գրողների համահայկական 6-րդ համաժողովի և Խաչիկ Խաչերի գրքի հրատարակությամբ: Պատահական չէր նաև փետրվարի 1-ին Խաչիկ Խաչերին շնորհելը գրողների միության լիրավ անդամ, քանի որ հեղինակը համագործակցել և շարունակում է համագործակցել ինչպես գրողների միության, այնպես էլ ժամանակակից գրողների և <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի հետ, ով մեր լավագույն գրողներից մեկի՝ Մկրտիչ Սարգսյանի որդին է:
Շնորհանդեսի ժամանակ վերհիշվեց իրանահայ արձակագրի ու թարգմանչի <<Մետաքսի Ճամփան>> 32 պարսիկ գրողների պատմվածքների հայերեն ժողովածուն, Զահրատի ընտրանին, Ռեյմոնդ Քարվերի <Մայր  տաճարը>> և այլն:

Ըստ ներկա հյուրերի և հեղինակի ընկերների՝ Խաչիկ Խաչերն այն մարդն է, ով գիտի, թե ինչ թարգմանի, երբ թարգմանի և՝ ինչու: Նա ապրում և ստեղծագործում է Թեհրանում, ակտիվ մասնակցություն ունենում իրանահայ հասարակական, մշակութային կյանքում, իսկ հայ հասարակությանն արդեն հայտնի է իր հրատարակած գրքերի շնորհիվ:



Комментариев нет: