22 апр. 2012 г.

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հասարակական կազմակերպությունները, հիմնադրամներն ու ասոցիացիաները, երբեմն էլ շահույթ հետապնդող կազմակերպություններն ու անհատները մասնակցում են այնպիսի մրցույթների, ինչպիսիք են դրամաշնորհային ծրագրերը: Սովորաբար մրցույթ հայտարարած կազմակերպություններն են թելադրում մասնակցելու պայմաններն ու դիմում-հայտի լրացման ձևը, իսկ դրան պատրաստվելու ժամկետն այնքան կարճ է լինում, որ երբեմն անհնար է լինում մասնակցել, մրցակցել փորձառու հասարակական կազմակերպությունների հետ:
 Այնուամենայնիվ, սա այն ասպարեզն է, որտեղ հաղթելը կարող է փոխել ձեր կյանքը, փոքրիկ ներդրումով իրականացնել սեփական գաղափարներն ու պիտանի զգալ հասարակության համար: Հարկ է նշել, որ մրցույթները հիմնականում մարդկանց շահերի և իրավունքների պաշտպանության, կանանց, հաշմանդամների, երեխաների ու տարեցների, սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրներին են ուղղված: Դոնորները միջազգային կազմակերպություններ են, դեսպանատներ, հիմնադրամներ, տեղական կառույցներ և այլն: Թերևս դրամաշնորհ շահելու համար միայն լավ մտահաղացումը քիչ է. դրամաշնորհի դիմում-խնդրանքը ճիշտ հիմնավորելու երկարատև և դժվարին պրոցեսը սկսելուց  առաջ դիմորդը  պետք է `           
•           Հավատա, որ առաջարկվող ծրագիրը իսկապես օգտակար և  տեղին է:
•           Վերլուծի նմանատիպ կազմակերպությունների  աշխատանքը  նույն ասպարեզում:
•           Գտնի այն ֆինանսավորող կազմակերպությունը, որ լավագույնս արտացոլում է ծրագրի կարիքները:
•           Մտածի այնպիսի ծրագիր, որ արտահայտում է դոնորի բոլոր  պահանջները:
•           Ապահովի գրագետ և մրցունակ գրավոր ծրագիր-առաջարկ:

Օգտակար խորհուրդներ կարող եք քաղել այս գրքից. ներբեռնեք այստեղից՝



Комментариев нет: