25 апр. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ


Չգիրանալու գլխավոր պայմաններից կարևորագույնը լավ նյութափոխանակությունն ու շարժունակությունն են: Աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության խանգարումները, նստակյաց կյանքն անխուսափելիորեն բերում են ոչ միայն քաշի ավելացման, այլ բազմաթիվ հիվանդությունների:
Նյութափոխանակությունը լավացնելու համար սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով` հավի միս, կաթնաշոռ, տավարի միս, ձուկ:


Օգտակար են նաև բջջանյութով  և վիտամիններով հարուստ մթերքները, ինչպես, օրինակ սպիտակ և կանաչ բանջարեղենը: Դրանք խթանում են  աղիքի աշխատանքը և նպաստում օրգանիզմի մաքրմանը: Նիհարելու կարևորագույն պայմաններից է նաև հաճախակի, բայց քիչ-քիչ ուտելը: Օրինակ, եթե դուք արթնանում եք առավոտյան ժամը 6-7-ին, ապա օրվա ընթացքում պետք է սնվեք 6 անգամ: Իսկ, եթե արթնանում եք 10-11-ին` առնվազն 4 անգամ: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի մինչև ժամը 19:00-ը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ԴԵՄ

Օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 1-ական բաժակ կաղամբի թարմ հյութը խմել /չափաբաժինը պետք է աստիճանաբար ավելացնել, երկրորդ շաբաթվա վերջում այն պետք է հասնի 2 բաժակի/: Բուժման կուրսը 2 շաբաթ է: Մի քանի ամիսը մեկ կարելի է կրկնել:
Ամեն օր 1-ական բաժակ թարմ մաղադանոսի եփուկ խմել: Բուժման կուրսը 1 ամիս է: Հնարավորինս սահմանափակեք ալյուրից պատրաստած կերակրատեսակների, խմորեղենի օգտագործումը: Քաղցրի պահանջն ավելի լավ է բավարարել քաղցր հատապտուղներով ու մրգերով, չրեղենով: Բացառեք բուլկեղենն ու սպիտակ հացը:
2/3 ճաշի գդալ հնդկամոլախոտին /հնդկացորենի տեսակ է/ 2 բաժակ եռացրած ջուր ավելացնել, թրմել: Խմել ուտելուց առաջ: Օգտագործել նյութափոխանակության խանգարման, այդ թվում ճարպակալման դեպքում:
50գ դժնիկի /крушина/ կեղևը, 20 գ բանջարանոցային մաղադանոսի սերմերը, 20գ սամիթի սերմերը, 15գ դեղատնային խատուտիկի արմատները, 15գ անանուխի տերևները խառնել: Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, ավելացնել 0,5լ եռացրած ջուր, 30 րոպե թրմել: Առավոտյան խմել ամբողջը:


Комментариев нет: