27 апр. 2012 г.

Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  գլխավորությամբ:
Մենակատար` IMG Artists և Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթին (ԱՄՆ):

 Ծրագրում
  
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ        Նախերգանք <<Դոն Ժուան>>    օպերայից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ        Դաշնամուրի կոնցերտ թիվ 21
                 Մենակատար   Սիմոնե Դիներսթին, դաշնամուր (ԱՄՆ) 

Միխայիլ Կոկժաև                                     <<Նահատակներին >>(ստեղծագործությունը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին)

Էդվարդ Միրզոյան            Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար
                                       Դիրիժոր   Սերգեյ Սմբատյան



ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ
(ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987թ-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Չորս տարեկանում նա սկսեց ջութակ նվագել իր տատիկի՝ Տ. Հայրապետյանի մոտ: Հետագա կրթությունը շարունակել է պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի և Զախար Բրոնի մոտ: Սերգեյ Սմբատյանի կարիերան, որպես ջութակահար, սկսվել է 13 տարեկանում Ճապոնիայի, Ռումինիայի, Իտալիայի միջազգային հեղինակավոր մրցույթներում ունեցած հաղթանակներով: Իբրև մենակատար` Ս.Սմբատյանը ելույթ է ունեցել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ: Կայանալով որպես մենակատար-ջութակահար` Ս.Սմբատյանի մոտ հետաքրքրություն առաջացավ հանդեպ նվագախումբը, և նա ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` ուսանելու սիմֆոնիկ դիրիժորություն պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում: Նաև զուգահեռաբար սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 2009թ. նա ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 2006թ. 18 տարեկանում պրն. Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:  Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տաղանդավոր երիտասարդ ուսանողներ:  Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբը, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնեց «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:
Պարոն Սմբատյանի անմիջական ղեկավարությամբ նվագախումբը հրավերներ է ստացել` մասնակցելու այնպիսի անվանի փառատոներում, ինչպիսիք են` “Young Euro Classic”, “Crescendo” և Մոսկվայի Զատկի փառատոները: Նրանք ելույթ են ունեցել մի շարք կարևոր դահլիճներում` Բեռլինի Konzerthaus, Փարիզի Opera Garnier, Բրյուսելի Palais des Beaux-Arts և Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահներում: Նվագախումբը շարունակում է պարբերաբար ելույթ ունենալ` յուրաքանչյուր համերգաշրջանում կատարելով 35-40 համերգ:  Վերջինս հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոներում` համագործակցելով Վլադիմիր Սպիվակովի, Վադիմ Ռեպինի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մաքսիմ Վենգերովի, Բորիս Բերեզովսկու, Միխայիլ Սիմոնյանի, Դենիս Մացուևի և այլոց հետ: Պրն. Սմբատյանի` որպես դիրիժոր լոնդոնյան դեբյուտը տեղի է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 2010թ. գարնանը Վինձորյան դղյակում` Ն.Գ. Արքայզն Չարլզի կողմից կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում:  2011թ. նա կրկին ղեկավարեց նույն նվագախումբը: Նույն թվականին նա ընտրվեց` մասնակցելու "LSO Discovery" ծրագրի շրջանակներում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի` տաղանդավոր երիտասարդ դիրիժորների վարպետության դասերին:  Այդ ծրագրի շրջանակներում պրն. Սմբատյանը համագործակցել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Գերգիևի և Սըր Քոլին Դեյվիսի գլխավորությամբ: Ս. Սմբատյանը նաև մասնակցել է Ռիկարդո Մուտիի դիրիժորության դասերին: Հայկական ժամանակակից երաժշտության գիտակ պրն. Սմբատյանը հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համահիմնադիրը: Նա նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերում` ելույթներ ունենալով  ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում: 2009թ-ին նա հիմնադրեց ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում: Ավարտելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը` 2009թ-ին Սերգեյ Սմբատյանը  ստացավ արվեստագիտության գիտությունների թեկնածուի կոչում: Այժմ նա սովորում է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում` Փոլ Բրոյի դասարանում` միաժամանակ ապրելով Լոնդոնում և Երևանում:
Պրն. Սմբատյանը աշխարհին ներկայանում է երաժշտական գործակալ Տանյա Դորնի միջոցով:      


ՍԻՄՈՆԵ ԴԻՆԵՐՍԹԻՆ
(ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Slate ամսագիրը ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինին բնութագրել է որպես «վերհիշում երաժշտության մեծանուն քրմուհիների մասին, ինչպիսիք են` Վանդա Լանդովսկան և Մայրա Հեսը», իսկ TIME-ը փառաբանել է նրան «գրավիչ թարմության և նրբության համար»: Նյույորքաբնակ դաշնակահարուհին միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել` Bach's Goldberg Variations ստեղծագործության իր հիանալի ձայնագրության շնորհիվ, որն իրագործելու համար նա կազմակերպել է ֆոնդերի հայթայթում: Ձայնասկավառակը թողարկվել է 2007թ. Telarc ձայնագրման ստուդիայում և US Billboard Classical Chart-ում 1-ին տեղն է զբաղեցրել վաճառքի առաջին իսկ շաբաթում: Այն արժանացել է «Լավագագույն 2007թ.» մի շարք անվանակարգերի, ներառյալ` The New York Times, The Los Angeles Times և The New Yorker ամսագրերը: Հաջորդիվ թողարկված The Berlin Concert ալբոմը նույնպես աղյուսակում հայտնվեց առաջին տեղում: 
Ս.Դիներսթինը բացառիկ պայմանագիր ունի Sony Classical ընկերության հետ, որտեղ 2011թ. հունվարին թողարկվել է «Բախ` արտասովոր գեղեցկություն» իր առաջին ալբոմը` անմիջապես Billboard Classical Chart-ում կրկին գրավելով առաջին տեղը, ինչպես նաև հայտնվելով «Լավագույն 200» ցանկում, որում ներառված են երաժշտական ոլորտում բոլոր ժանրերի լավագույն վաճառվող ալբոմները:  Washington Post ամսագիրը հիացումի խոսք է հայտնել. «Դիներսթինի ընթերցումները կարծես ներթափանցում են ընդհուպ մինչև ստեղծագործությունների իրական խորությունները … հավասարակշիռ, նուրբ և հրաշալի նվագ»: Ալբոմի թողարկմանը զուգընթաց Ս.Դիներսթինը հեռարձակվում էր հանրային հեռուստատեսությամբ` CBS Sunday Morning հաղորդման շրջանակներում: 2011թ. US Billboard Classical Chart-ում նա ճանաչվել է որպես ամենամեծ պահանջարկ վայելող երաժիշտ, նաև ընգրկվել է NPR 2011 բոլոր ժանրերի սիրված երգերի 100-յակի մեջ:
2012թ. հունվարին Sony ստուդիան թողարկել է Ս.Դիներսթինի վերջին` Something Almost Being Said խորագրով ալբոմը, որում ներառված են Բախի և Շուբերտի ստեղծագործությունները: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վաճառքի առաջին իսկ շաբաթում այն դարձավ բոլոր ժանրերի Billboard's Top ալբոմների առաջատարը և Billboard Classical Chart-ում գրավեց 2-րդ տեղը: San Francisco Chronicle-ի բնութագրությամբ Սիմոնեի փոխադրությունները «պերճախոս են և հրաշալի», իսկ կատարողականությունը` «փառահեղ գեղեցիկ»:
Something Almost Being Said ալբոմը ներառում է Բախի Առաջին և Երկրորդ պարտիտները, Շուբերտի Չորս էքսպրոմպտները: Այն ձայնագրվել է Նյու-Յորքի արվեստների և գիտության ակադեմիայում Գրեմմի-մրցանակակիր պրոդյուսեր Ադամ Էյբսհաուզի կողմից: Ձայնասկավառակի անվանումը որոշվել է անգլիացի բանաստեղծ Ֆիլիպ Լարկինի «Ծառերը» ստեղծագործությունից:
2005թ. Նյու-Յորքի Carnegie Hall's Weill Recital համերգասրահում Ս.Դիներսթինի հաղթական դեբյուտային ելույթից հետո նա հանդես է եկել աշխարհի հեղինակավոր համերգասրահներում`Քեննեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոնում, բեմերում` Վիեննայի Կոնցերտհաուս համերգասրահ, Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահ, Մետրոպոլիտենի արվեստի թանգարան, Լոնդոնի Վիգմոր համերգասրահ: Մասնակցություն է ունեցել the Lincoln Center Mostly Mozart, the Aspen, Verbier, Ravinia, the Stuttgart Bach փառատոներում և ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի ռադիոյի սիմֆոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Բեռլինի Staatskapelle, Շոտլանդիայի թագավորական ազգային, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Նյու-Յորքի ֆիլհարմոնիկ, Միննեսոտայի, Ատլանտայի սիմֆոնիկ, Բալթիմորի սիմֆոնիկ, Սբ. Լյուքի անվան, Մոնռեալի սիմֆոնիկ, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբերի և Քրիստիան Յարվիի Absolute անսամբլի հետ: Ս.Դիներսթինը համերգներ է ունեցել ԱՄՆ-ում` Պյատիգորսկի հիմնադրամի նախաձեռնությամբ, որի գործունեությունն ուղղված է դասական երաժշտություն տարածելու ոչ ավանդական վայրերում: Այդ վայրերից են մանկապարտեզները, դպրոցները և համայնքային կենտրոնները: Մասնավորապես հարկ է նշել նրա ելույթը Լուիզիանայի պետական բանտի Avoyelles Correctional կենտրոնում` որպես առաջին դասական համերգ: Նա նաև հանդես է եկել Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած Maryland Correctional Institution for Women համերգային ծրագրի շրջանակներում` միաժամանակ նվագախմբի հետ կատարելով իր դեբյուտը: 
2009թ. Ս.Դիներսթինը ձեռնամուխ է եղել իրականացնել իր համայնքին նվիրված Neighborhood Classics համերգաշարը, որը բաց էր հասարակության համար և անց էր կացվում Նյու-Յորքի հանրային դպրոցներում: Այս նախաձեռնության շուրջ են համախմբվել Ս.Դիներսթինի գործընկերները, ովքեր կազմակերպել են ֆոնդերի հայթայթում այդ դպրոցների համար: Ելույթ ունեցող երաժիշտները ծրագրին նվիրաբերում են իրենց ժամանակը և տաղանդը: Ծրագիրը մեկնարկել է PS 321 Բրուքլինի հանրային դպրոցում, որտեղ հաճախում է իր որդին և դասավանդում է ամուսինը: Ծրագրում ընդգրկված երաժիշտներից են Ռիչարդ Ստոլցմանը, Մայա Բեյզերը, Պաբլո Զիգլերը և շատ ուրիշներ:
Վերջին տարիներին Ս.Դիներսթինի մասին լուսաբանվել է Gramophone, BBC Music, Classic FM, The New York Times, The Wall Street Journal, "O" The Oprah Magazine, TIME, Slate, Stern, Cicero, The Sunday (London) Times Magazine, The Daily Telegraph, The Independent, The Guardian, and the Frankfurter Allgemeine Zeitung ամսագրերում, հեռարձակվել է BBC Radio 3's In Tune, BBC Radio 4's Woman's Hour, NPR's Morning Edition, Public Radio International's Studio 360 with Kurt Andersen, American Public Media's Performance Today, Minnesota Public Radio, XM Radio's Classical Confidential, as part of the news on SIRIUS Satellite Radio's The Howard Stern Show ռադիոհաղորդումներում և Գերմանիայի հանրային հեռուստասեսությունում:
Ս.Դիներսթինն ավարտել է Նյու-Յորքի Ջուլիարդ դպրոցը` սովորելով Փիթեր Սերքինի դասարանում: Նա դարձել է Astral Artist National Auditions մրցանակակիր և երկու անգամ արժանացել է Classical Recording Foundation պարգևատրմանը:  Ինչպես նաև` սովորել է Մանհեթնի երաժշտական դպրոցում` Սոլոմոն Միկովսկու մոտ, և Լոնդոնում` Մարիա Կուրչիոյի մոտ: Սիմոնե Դիներսթինն ապրում է Բրուքլինում ամուսնու և որդու հետ: Նա IMG Artists (երաժշտական գործակալ` Տանյա Դորն) և Sony Classical Artists անդամ է:



Комментариев нет: