12 февр. 2012 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

    Ամենամեծ թիվը՝ 195955000000 հայտնաբերվել է  շումերական սեպագրերում: Այդպիսի թվերից գիտնականները չէին օգտվում նույնիսկ Դեկարտի և Լայբնիցի ժամանակներում, իսկ միլիոն հասկացությունը Եվրոպայում շրջանառության մեջ մտավ 19-րդ դարում:
•    Ամենաառաջին ստորակետը հայտնվել է 15-16-րդ դարերում: Այն կիրառության մեջ դրեց վենետիկցի տպագրիչ և հրատարակիչ Ալդ Մունցին: Առաջինը նա է գրքի վերջում ցանկ գրել:
•    Մաթեմաթիկական խնդիրների ամենաառաջին գիրքը կազմել է Անանիա Շիրակացին 7-րդ դարում: Այն պահպանվում է Երևանի մատենադարանում:
•    Ամենաերիտասարդ դասախոսը եղել է Լուիջի Առլանոն: Իտալացի այդ տղան 10 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 12 տարեկանում՝ Քեմբրիջի համալսարանը, որը թույլ էր տալիս համալսարանում անգլերեն դասավանդել:
•    Աշխարհում մատիտի առաջին գործարանը հիմնադրվել է Ռուսաստանում 1842թ.:
•    Ամենահին հաշվիչ գործիքը եղել է մթա 65թ-ին, որով հաշվարկում էին մոլորակների շարժումը: Դրա մնացորդներն այժմ գտնվում են Աթենքի ազգային թանգարանում:
•    Ամենափոքր այբուբենը պատկանում է սամոացիներին: Այն բաղկացած է 15 տառից: Ֆիննական և իտալական այբուբեններն ունեն 21 տառ:
•    Ամենաշատ լեզուներ իմացել է Միլան Միքելը՝ 116 լեզու, ընդ որում 40 լեզվի տիրապետել է կատարելապես:
•    Սովորական ճանճերը 10 անգամ ավելի արագ են կողմնորոշվում, քան մարդը: Նրանց աչքերը զարմանալի կառուցվածք ունեն. Հազարավոր վեցանիստ լինզաներից են բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը մյուսից անկախ է:
•    Մոծակները կարող են թռչեն ոտքերը վեր պարզած:
•    Ճպուռները կարող են հետ-հետ թռչել:

Комментариев нет: