14 февр. 2012 г.

ԶԱՆԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է կամպանիա, իսկ լատիներեն՝ նոլա: Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը, կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին: Դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ՝ բառի բուն նշանակությամբ ու իմաստով: Այդպիսի բոժոժները հեթանոս հայերն օգտագործում էին որպես հուռութ: Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամապահը: Այն քառակուսի, տաշած և ողորկ փայտ էր, որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն՝ փայտի կտոր: Ձայն հանելու համար ժամահարին հարվածում էին մուրճով, որ կոչվում էր թակաղակ:

Комментариев нет: