18 февр. 2012 г.

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՈՒղեղի և ամբողջ օրգանիզմի բնականոն աշխատանքի հիմնական պայմանը լիարժեք քունն է: Ամերիկացի գիտնակաները համարում են, որ մշտապես քնատ վիճակը վաղ թե ուշ քրոնիկական հոգնածության և ընկճախտի է բերում: Քրոնիկական հոգնածության մեկ այլ պատճառ է թերսնուցումը: Մասնագետները վստահեցնում են են, որ այս խնդրին հաճախ են բախվում հատկապես դիետայի սիրահարները: Ռիսկի խմբում են նաե սուրճի և տոնուսը բարձրացնող այլ խթանիչ-ըմպելիքների սիրահարները: Սակայն պետք է նկատի ունենալ, որ շատ հաճախ ակնկալվող էներգիայի ներհոսի փոխարեն հնարավոր է հակառակ ազդեցությունը: Բանն այն է, որ կոֆեին պարունակող ըմպելիքները նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը, այդ պատճարով սուրճը չարաշահողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն առնվազն 8 բաժակ ջուր խմել: Քրոնիկական հոգնածության կարոխ են բերել թթվածնի պակասն ու նստակյանց ապրելակերպը, մինչդեռ հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն օգնում է պայքարել ընկճախտի դեմ, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաև երկարացնում մարդու կյանքի տևողությունը:                                     

Комментариев нет: