30 сент. 2012 г.

1 ՕՐՈՒՄ 3 ՏՈՆ

Միջազգային տոնացույցը հոկտեմբերի 1-ին միանգամից 
3 տոն է ներկայացնում.
  • Ժպիտի միջազգային օր: Այս տոնն աշխարհին պարգևել է ամերիկացի մի նկարիչ` Հարվի Բելլ անունով: Նկարիչն այնքան հայտնի չէր իր գործերով, որքան ժպիտի միջազգային օրվա նախաձեռնությամբ:
  • Տարեցների միջազգային օր: Այս տոնը հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին Եվրոպայում, ապա թափանցել է նաև Ամերիկա, իսկ 80-ական թթ-երին հանրահայտ է դարձել ամբողջ աշխարհում: Այդ կապակցությամբ էլ ՄԱԿ-ի կողմից միջազգային ճանաչման է արժանացել: 1990 թ-ի դեկտեմբերի 14-ի որոշումով հոկտեմբերի 1-ն ընդունվել է տարեցների միջազգային օր:
  • Երաժշտության միջազգային օր: Այս տոնի սահմանման ջատագովներից մեկն էր ռուս երգահան Դմիտրի Շոստակովիչը: Տոնն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից 1975 թ-ին: Տոնն աշխարհում նշվում է երաժշտական մեջ համերգային ծրագրերով:

Комментариев нет: