26 июн. 2012 г.

ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ, ԼՍՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶԳՈՒՄ

Մարդիկ ինֆորմացիան ընկալում են 4 հիմնական ուղիներով, որոնք են՝ վիզուալ, աուդիալ, կինեստետիկ և վերջինը համարվում է համահոտային: Առօրեայում մենք գործ ենք ունենում տարբեր մարդկանց հետ, որոնց հետ չենք կարող նույն տարբերակով կոնտակտ հաստատել: Այստեղ շատ կարևոր է, թե տվյալ անձը, ում հետ ուզում ենք ծանոթանալ կամ գործնական հարաբերություններ հաստատել, ինֆորմացիան ինչպես են առավել լավ ընկալում, այնպես որ փորձեք օգուտ քաղել այս տեղեկատվությունից: Փորձեմ ավելի պարզ ներկայացնել, թե դրանք ինչ են նշանակում:
ՎԻԶՈՒԱԼ. Կան մարդիկ, որոնց մոտ ավելի շատ զարգացած է տեսողականը. նրանք հիմնականում օգտագործում են  <<տեսնում եմ>>, <<չեմ պատկերացնում>>, <<ի՞նչ տեսք ունի>> և նմանատիպ բառեր ու նախադասություններ: Այդ մարդիկ, ովքեր մեծ տեղ են հատկացնում արտաքին տեսքին, նայում են զրուցակցի ուղիղ աչքերին, լավ են տիրապետում ժեստերի լեզվին, ունեն խնամված արտաքին: Որպեսզի հավատ ներշնչեք և համոզեք նրանց, ապա հարկավոր է լավ տպավորություն թողնել, ավելի մեծ ուշադրություն հատկացրեք կոկիկ տեսքին ու լուրջ պահվածքին:
ԱՈՒԴԻԱԼ. Երբ ձեր շրջապատում հանդիպում եք այնպիսի մարդկանց, ովքեր խոսելիս իրենց ականջն են մոտեցնում, մեծ ուշադրություն դարձնում բառերին, ապա նրանք այս խմբում են: Հիմնականում օգտագործում են այսպիսի բառեր ու նախադասություններ՝ <<լսում եմ>>, <<ձայնը նման է այն երգչին>>, <<ինչպիսի հանգստություն>> և այլն, իհարկե նման մարդկանց հետ ավելի հեշտ կլինի շփում հաստատել, եթե հետևեք ձեր խոսքին:
ԿԻՆԵՍՏԵՏԻԿ. Համոզված եմ, որ ձեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, ովքեր խոսելիս սկսում են ձեռքով կպչել զրուցակցին, շոյել, թեթևակի հարվածել, խաղալ հագուստի հետ. նրանք շատ զգացմունքային են, շուտ են տպավորվում: Կարող եք լսել՝ <<փշաքաղվեցի>>, <<զգում եմ>>, <<ինչ սարսափելի պատմություն է>> և այլն: Նրանց հուզելը հեշտ է, նաև շուտ են բռնկվում, ուստի հարկավոր է զգույշ լինել այդպիսի մարդկանց հետ շփվելիս:
ՀԱՄՈՒՀՈՏԱՅԻՆ. Արդեն պարզ է, որ այս դեպքում ավելի շատ զարգացած է համի և հոտի զգայարանը: Այն օծանելիքի բույրը, որ դուք կարող եք մոռանալ, ապա դժվար թե նման հոտառություն ունեցող մարդիկ խառնեն կամ չհիշեն, իսկ այն խոհարարները, ովքեր ունեն նման համի զգացողություն, ապա մնում է միայն վստահել նրանց ճաշակին…

Комментариев нет: