9 июн. 2012 г.

ԽԶԲԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբեմն մարդիկ ինքնաբերաբար որոշակի պատկերներ կամ խզբզանքներ են նկարում թղթի վրա: Հոգեբանների կարծիքով՝ այդ պատկերները հարուստ ինֆորմացիա են տալիս մարդու բնավորության և տրամադրության մասին: Նայելով այդ պատկերներին՝ կարող եք տեղեկություններ ստանալ մարդկանց խոսքային և ոչ խոսքային վարքի մասին:
1.Պարույրներ, շրջաններ, ալիքաձև գծեր: Այսպիսի պատկերներ նկարող մարդկանց քիչ են հետաքրքրում առօրեական խնդիրները: Եթե նրանք ստիպված են զբաղվել ուրիշ գործով, փորձում են հնարավորինս արագ վերջացնել դրանք և ուշադրությունը կենտրոնացնում են սեփական անձի վրա: Այդպիսի պատկերներ սովորաբար նկարում են ճգնաժամային իրավիճակում գտնվող կամ որոշման ընդունման առջև կանգնած մարդիկ:

2.Արեգակ, ծաղիկներ, ծաղկեփունջ: Այսպիսի պատկերներ նկարողները ներքուստ այնքան էլ ուրախ մարդիկ չեն, թեև արտաքինից չես կարող կռահել: Նրանք ամենաշատը կարիք ունեն ընկերության և քնքշանքի, իսկ թղթի վրա արտացոլում են հետևյալ միտքը. <<ինձ ուշադրություն դարձրեք>>:
3.Ցանցեր նկարող մարդիկ ենթագիտակցորեն զգում են, որ ընկել են վտանգավոր կամ անելանելի դրության մեջ: Եթե նկարը շրջագրված է, նշանակում է՝ պրոբլեմն արտաքինից լուծվել է: Այս մարդիկ կարող են կուլ տալ վիրավորանքներ սեփական անձի նկատմամբ, սակայն չարտահայտվելով ավելի խորացնել ատելությունը վիրավորանք հասցնողի նկատմամբ, ինչը չափազանց վտանգավոր է:
 4.Խաչերը մեղավորության զգացում են արտահայտում: Եթե զրուցելիս կամ գործարար հանդիպման ժամանակ խաչեր եք նկարում, ուրեմն ձեզ ինչ-որ հարց է տանջում կամ ձեր զրուցակցի կողմից որոշակի ճնշում կա, ընդհուպ՝ հանդիմանություն:
5.Մարդուկներ նկարում են սովորաբար անօգնական վիճակում կամ էլ որևէ պարտականությունից խուսափելու դեպքում: Այդ պատկերը նկարող անձն առավել հակված է <<ոչ>> բառն ասելու կամ թուլության պատճառով հանձնվելու, զենքերը վայր դնելու միտում ունի:
6.Քառակուսիներ, եռանկյուններ և այլ երկրաչափական պատկերներ նկարող մարդկանց հեշտ չէ խաբել կամ հիմարեցնել: Նրանք հստակ համոզմունքներ ու դիրքորոշումներ ունեն, չեն թաքցնում իրենց կարծիքը, հազվադեպ են վախենում հակառակորդներից և մրցակիցներից: Նրանք առավել ուշադիր են և կարողանում են կենտրոնանալ խնդիրների վրա: Որքան ավելի անկյունավոր և կոպիտ են երկրաչափական պատկերները, այնքան նկարողն ավելի համառ է, ագրեսիվ և նպատակասլաց:
7.Խարիսխ կամ նմանատիպ պատկերները վկայում են հանգիստ, ներդաշնակ կյանք ձգտող մարդու մասին: Դրանք կարող են նշանակել նաև ընտանեկան օջախ ստեղծելու ցանկություն: Ձեր նկարը մատնում է թաքուն երազանքների մասին, որը թեև չեք ցանկանում խոստովանել:
 8.Շախմատի դաշտ սովորաբար նկարում են այն մարդիկ, ովքեր գտնվում են տհաճ կամ դժվարին իրավիճակում և երազում են այդ վիճակից դուրս գալու պարզ ու հուսալի ճանապարհների մասին: Նրանք ունեն նաև որոշ բարդույթներ, որոնք ավելի են խճճում իրավիճակի բարդությունը:
9.Միահյուսված շրջաններ: Այդպիսի նկարներն արտահայտում են ձեր այն զգացողությունը, որ ինչ-որ իրադարձությունից դուրս եք գտնվում կամ միայնակ եք մնացել: Փորձեք պարզել, թե ինչու եք հայտնվել <<խաղից դուրս>> վիճակում և աշխատեք շտկել դա, որպեսզի դեպրեսիայի մեջ չհայտնվեք ոչ մեկին պետք չլինելու անտրամաբանական համոզմունքի պատճառով:

1 комментарий:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: