6 июн. 2012 г.

ԱՍՈԻՅԹՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա:  
Մ. Գորկի
Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես: 
Պ. Բոմարդե
Կինը տղամարդու մեծագույն դաստիարակչուհին է: 
Ա. Ֆրանս
Ինչպիսին կնոջ հասարակական վիճակն է, այդպիսինն էլ ամուսնու վերաբերմունքն է նրա նկատմամբ: 
Ն. Գ. Չերնիշևսկի
Սիրեցեք և հարգեցեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն սփոփանք, այլև ներշնչման, ձեր բարոյական ու մտավոր ընդունակությունների կրկնապատկման ուժեր:
Զ. Մանձինի
Առանց կնոջ՝ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ:
Պ. Բուաստ
Կինը ընտանիքի փրկությունն է կամ կործանումը: 
Ամիել
Շատ ցավալի է, երբ կինը կարող է ճաշ պատրաստել, բայց չի ուզում, սակայն ավելի վատ է, երբ կինը չի կարող ճաշ պատրաստել, բայց ուզում է: 
Ֆրոսթ
Սերն է կնոջ հիմնական առաքինությունը: 
Ժորժ Սանդ
Սիրո գործում կինն ավելի խելամիտ է, քան տղամարդը, որովհետև կնոջ համար սերը հիմնականում ամբողջ կյանքի առարկան ու գործն է: 
Ու. Իրվինգ
ԵՎ ամենահետաքրքիրը.
Ինչ, որ ցանկանում է կինը, կամենում է Աստված: 
Ֆրանսիական ասույթ

Комментариев нет: