1 июн. 2012 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՎՅԱԼՆԵՐ

  •    Երբ զրուցում են երկու կին կամ երկու տղամարդ, զրույցի ժամանակ միմյանց ընդհատելու հաճախականությունը նույնն է, իսկ երբ խոսում են կին և տղամարդ, զրույցի ընթացքում տղամարդը կնոջը 2 անգամ ավելի է ընդհատում:
  •   Տղամարդիկ ավելի շատ սիրում են խոսել իրենց հաջողությունների, քան լսել ուրիշի անհաջողութ- յունների մասին, կանայք՝ հակառակը:
  •   Տղամարդու ուղեղը միջին հաշվով 100 գ ավելի է կշռում, քան կնոջ ուղեղը, բայց դա չի նշանակում, որ ուժեղ սեռն առավել շատ հակվածություն ունի ինտելեկտուալ գործունեության նկատմամբ. տղամարդու հետ համեմատած կինն ավելի երկար է պահպանում մտավոր աշխատունակությունը: 
  •   Տղամարդու մկանային զանգվածը զգալիորեն ավելի է՝ մոտավորապես 27 կգ, այն դեպքում, երբ կնոջը միջինը ընդամենը 16 կգ է, բայց դրանից չի հետևում, որ տղամարդը ֆիզիկապես ավելի դիմացկուն է:
  •   Առողջ տղամարդու սիրտը խփում է դանդաղ՝ մոտավորապես 65 զարկ մեկ րոպեում, կնոջը՝ մոտավորապես 77 զարկ, թեև չենք կարող ասել տղամարդու սրտի մասին, որ ավելի երկար է առողջ մնում:
  •   Տղամարդիկ սովորաբար ուշադիր լսում են 10-15 վայրկյան, այնուհետև սկսում են մտքում ձևակերպել իրենց խոսքը:
  •   Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակ մարդկանց 50%-ը չի հասկանում 13-ից ավելի բառերից կազմված նախադասությունների իմաստը, իսկ երեխաները չեն ընկալում 8-ից ավելի բառերից կազմված նախադասությունների իմաստը:

Комментариев нет: