14 мая 2012 г.

ՄԱՅԻՍԻ 15-Ը՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Մայիսի 15-ին աշխարհը նշում է ընտանիքի միջազգային օրը, որն ամրագրվել է 1993 թ-ին՝ ՄԱԿ-ի կողմից: Այս օրվա նշանակությունը մեծ է. այն ուղղված է աշխարհի երկրներին՝ ուշադրություն դարձնելու հասարակության ամենափոքր միասնական խմբի՝ ընտանիքի խնդիրներին: Եթե ընտանիքն ամուր է և զարգացած, ուրեմն այդպիսինն է նաև պետությունն ու մարդկությունը, ուստի ընտանիքը ձևավորվում և փոփոխություն է կրում շրջակա աշխարհի հետ համատեղ: Մարդու կյանքը սկզբնավորվում է ընտանիքում. այնտեղ նա սովորում է դառնալ քաղաքացի, անհատ, մարդ: Կարծում եմ՝ սա այն տոնն է, որ բոլորս կարող ենք նշել, թեև մեր իրականությունում այսպիսի օրեր նշելու սովորույթ դեռևս ձևավորված չէ…

Комментариев нет: