31 мар. 2012 г.

ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ԳՈՒՅՆԸ

Գույները տարբեր ազդեցություն ունեն մեր օրգանիզմի, անգամ առողջական վիճակի վրա: Կան գույներ, որոնք դրական ազդեցություն ունեն այս կամ այն հիվանդության դեպքում, բարձրացնում են տրամադրությունը, գույներ էլ կան, որ գրգռող, ճնշող հատկություններ ունեն: Ծանոթացեք գույների առանձնահատկություներին և ընտրեք այնպիսիք, որոնք համապատասխան են ձեր խառնվածքին ու առողջական
վիճակին: Ընտրելուց հետո պետք է ձեզ հնարավորինս շրջապատեք տվյալ գույնով:

Դեղինն օգնում է վերահսկել քաշը: Այդ գույնը օգտագործում են լյարդի, լեղապարկի, լորձաթաղանթի և ստամոքսի խանգարումների դեպքում: Այդ պատճառով, եթե դուք դիետա եք պահում, լավ կլինի որ, գոնե ձեր սպասքը` ափսեն, բաժակը կամ էլ անձեռոցիկը դեղին գույն ունենան: Դեղինը կարգավորում է հեղուկի բաշխումն օրգանիզմում, քրտնարտադրությունը, ինչպես նաև նպաստում թունավոր նյութերի հեռացմանը: Բացի այդ` դեղին գույնը դրականորեն է անդրադառնում նյարդային համակարգի վրա, բարձրացնում է ինտելեկտուալ ունակություներն ու լավացնում հիշողությունը:
Կանաչ գույնը պետք է օգտագործել այն դեպքում, երբ  պետք է <<հավասարակշռության բերել  հոգին ու մարմինը>>, հանգստացնել նյարդերը, կարգավորել արյան զարկերակային ճնշումը: Կանաչն ամրապնդում է իմունային համակարգը, դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա, վերացնում է գլխացավն ու գլխապտույտը: Կանաչը հանգստացնում է աչքերը, ունի հակաբորբոքային ազդեցություն:
Նարնջագույնը բարենպաստ է անդրադառնում երիկամների և միզապարկի աշխատանքի վրա, կայունացնում է հորմոնային ֆոնը: Այս գույնն օրգանիզմից հեռացնում է լորձն ու վնասակար նյութերը, օգտակար է էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում:
Սևն ու սպիտակը չեզոք գույներ են, այդ պատճառով դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա աննշան է:
Հայտնի է միայն, որ սևի <<ավելցուկը>> կարող է ճնշել, իսկ սպիտակն առավելագույնս նպաստում է լուսավորությանը` արտացոլելով և արևային, և արհեստական լույսը:

Комментариев нет: