27 февр. 2012 г.

ԱՖՈՐԻԶՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քիչ է ասել այդպես մի արա, հարկավոր է նաև ավելացնել՝ ահա այսպես արա:
Մ. ԳՈՐԿԻ
Բարի լինելը ավելի հեշտ է, քան արդարացի լինելը:
Վ. ՀՅՈՒԳՈ
Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց ճանաչել. պետք է սիրել նրանց:
ԳՐԱՖ
Ով չի կարողանում կառավարել, նա միշտ դառնում է բռնակալ:
ԲԻՆԻ

Բանկիրը մի մարդ է, ով ձեզ անձրևանոց է տալիս, երբ արևը պայծառ լուսավորում է և խլում  հենց այն պահին, երբ սկսվում է անձրևը:
Մ. ՏՎԵՆ
Ապրել է նա, ով զոհվել է ժողովրդի համար:
Ա. ՇԵՆՅԵ
Կյանքում ամենից շատ մեզ պակասում է այն մարդը, ով կստիպեր մեզ անել այն, ինչ մենք կարող ենք:
ԷՄԵՐՍՈՆ
Բոլորը գանգատվում են հիշողության անբավարությունից, սակայն ոչ ոք առողջ դատողության պակասից չի գանգատվել:
ԼԱՌՈՇՖՈւԿՈ
Այն մարդիկ, ովքեր մշտապես ժամանակ չունեն, սովորաբար ոչինչ չեն անում:
ԼԻԽՏԵՆԲԵՐԳ
Մենք չենք կարող փրկել աշխարհը՝ չփոխելով այն:
ՖՈՍԴԻԿ
Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու շատերը վախենում են նրանից:
Բ. ՇՈՈՒ
Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:
ՀԵՐԲԵՐՏ
Խնայիր վատը, եթե նրա հետ պիտի կործանվի նաև լավը:
ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
Կան հազարավոր հիվանդություններ, բայց առողջությունը մեկն է:
Ա. ԱՄԻԵԼ
Ամենագեղեցիկ իրը, առօրյա դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից:
Վ. ՓԱՓԱԶՅԱՆ
Կան մեռածներ, որոնց պետք է սպանել:
ԴԵՆՈՒԱՅԵ
Ով կարող է, անում է, ով չի կարող՝սովորեցնում է:
Բ. ՇՈՈՒ
Դրամը գնահատիր այնքան, որքան արժե. նա լավ ծառա է, վատ տեր:
ԴՅՈՒՄԱ ՈՐԴԻ
Հույսը լավ նախաճաշ է, բայց վատ ընթրիք:
Ֆ. ԲԵԿՈՆ
Չի ընկնում միայն նա, ով երբեք վեր չի բարձրացել:
ՀԱՈՒԵԼ
Եթե բոլորը սխալվում են, նշանակում է՝ բոլորն իրավացի են:
ԼԱՇՈՍԵ
Ով սովորեցնում է ինքն իրեն, նա, իբրև ուսուցիչ, հիմարին է ընտրել:
ՖՐԱՆԿԼԻՆ
Սիրտը կնճիռներ չունի. նրա վրա միայն սպիներ են լինում:
ԿՈԼԵՏ
Երջանիկ է նա, ով կարողանում է իր կյանքի վերջը կապել սկզբի հետ:
ԳՅՈԹԵ


Комментариев нет: