18 мар. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ''ԽԱԲԵԼ'' ԱԽՈՐԺԱԿԸ

Տուն մի գնացեք դատարկ ստամոքսով: Ժամը 16:00-ին մրգաչիր  կամ յոգուրտ կերեք. դա կօգնի վերահսկել ախորժակը, երբ ընթրելիս կլինեք:
Միշտ ձեռքի տակ հանքային ջուր կամ հյութ ունեցեք: Մի քանի կումը ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև որոշ ժամանակով` քաղցը: Հանքային ջրին կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել, իսկ հյութին`սառցե կտորներ:
Երբեք մի կերեք կանգնած դիրքով: Նստած ժամանակ մարդն ավելի լավ է ծամում, հետևաբար ավելի շուտ է կշտանում:
Կերակուրը լցրեք փոքր ափսեի մեջ: Եթե զգում եք, որ դեռ չեք
կշտացել, մի շտապեք կերակրի նոր բաժին ավելացնել, սովորաբար ուտելուց 10 րոպե հետո է ուղեղն <<ազդարարում>> կշտացած լինելու մասին: Պատահական չէ, որ նրբակազմ ֆրանսուհիները խստորեն հետևում են <<Սեղանից հեռացիր կիսակուշտ ստամոքսով>> կարգախոսին:
Պարապ մի մնացեք: Երբ քաղց եք զգում, ինչ-որ գործով զբաղվեք` ընթերցեք, հեռուստացույց դիտեք, արդուկ արեք և այլն. այդպիսով կշեղեք ուշադրությունը և աստիճանաբար հրաժեշտ կտաք <<ոտքի վրա մի բան ծամելու>> սովորությանը:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Օրգանիզմը մաքրելու համար հնդկուհիներն առավոտյան 1 բաժակ ջրին 1 կիտրոնի հյութ են խառնում և խմում: Նրանք շաբաթը 1 անգամ բեռնաթափման օր են անում, ինչն էլ նպաստում է մաշկի մաքրմանը:
Հնդկուհիները բնական սննդի կողմնակիցներ են: Նրանք ոչ մի տեսակի պահածոներ ու երշիկեղեն չեն օգտագործում:
Հիմնականում բրինձն, մրգեր, համեմունքներ և բանջարեղեն են օգտագործում: Ավելորդ քաշից ազատվելու համար օրը 2 նարինջ են ուտում` առանց կեղևը մաքրելու: Ամեն օր նրանք մաշկը մաքրում են վարդի թերթիկներով թրմած և ալկոհոլ չպարունակող ջրով. դա սնուցում, լավացնում է մաշկը:

Комментариев нет: