21 апр. 2012 г.

ԹԵՅ ԵՎ ՍՈՒՐՃ. ՀԱՄԵՂ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԸՄՊԵԼԻՔ

ԹԵՅԸ ՄԻԱՅՆ ԸՄՊԵԼԻՔ ՉԷ 

Գեղեցկության բնական միջոցներ կարելի է պատրաստել անգամ ամենասովորական թեյից: Դեմքը մաքրեք աղաջրով պատրաստած կանաչ թեյով, և մաշկը կվերականգնի իր թարմ ու առողջ տեսքը: Կանաչ թեյից կարող կարող եք նաև սառցակտորներ պատրաստել և դրանցով սրբել մաշկը: Թեյի թույլ լուծույթով կարելի է մաքրել դիմահարդարումը: Կարկադե կարմիր թեյով սրբեք դեմքը, եթե պզուկներ են հայտնվել: Թեյով պատրաստած դիմակն օգնում է արևից բորբոքված մաշկի, ինչպես նաև լայնացած անոթների դեպքում: Փափուկ կտորը կամ թանզիֆը թրջեք թեյի լուծույթով և դրեք դեմքին: Թողեք 10-20 րոպե: Եթե մաշկը չոր է, դիմակից հետո կարեկի է սնուցող քսուկ օգտագործել:
Թեյից կարելի է դիմակներ պատրաստել նաև ծերացնող մաշկի համար: 1 ճաշի գդալ ալյուրն ու թունդ թեյը խառնեք, մինչև դառնա թթվասերի թանձրության նման, ապա ավելացրեք 1 ձվի դեղնուց: Քսեք մաշկին, թողեք 10-15 րոպե, լվացեք տաք ջրով:

ՍՈՒՐՃԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ

Այս հարցը, թե սուրճն ինչ դեր ունի սրտի հիվանդությունների առաջացման գործում, միշտ քննարկման առիթ է մասնագետների շրջանում: Ոմանք պաշտպանում են այն կարծիքը, թե սուրճը վնասակար է առողջության համար, մյուսները՝ հերքում են: Սակայն բոլորը միաբերան հաստատում են, որ սուրճը չարաշահել չի կարելի:
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ նրանց մոտ, ովքեր օրվա ընթացքում 6 բաժակից ավել են սուրճ խմում, 70%-ով մեծանում է սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունը: Ապացուցված է, որ օրվա ընթացքում կոֆեինի 100-300 մգ չափաբաժինը կարող է վերացնել հոգնածությունը, կենտրոնացնել ուշադրությունը, բարձրացնել դիմադրողականությունը:
Իսկ օրվա ընթացքում 400-600 մգ-ից ավելի չափաբաժնի դեպքում կարող են առաջանալ զարկերակային ճնշման բարձրացում, անքնություն: Սուրճն ունի նաև բուժիչ հատկություններ, որոնք օգնում են պայքարել աթերոսկլերոզի դեմ. արյան մեջ ավելացնում է խոլերստերինի անհրաժեշտ քանակը, ինչն էլ նպաստում է արյունատար անոթների պատերի մաքրմանը:


Комментариев нет: