14 дек. 2012 г.

"Enjoy" movies և "AP" cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ "Շնորհավոր Ամանոր, մայրեր" լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին


Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:
Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:
     «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում  և Ֆրանսիայում: 
   «Շնորհավոր Ամանոր, մայրեր»  կինոալմանախում կտեսնեք նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ալմանախում ներկայացված է 5 նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:
     Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել "Мисс Снежинка" մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք  է մասնակցեն նմանատիպ մրցույթի
Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:
     Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահարը» նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում
Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, Գարիկ Խառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:
     Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք»: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով
Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, Քսենիա Պոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:
      Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած  «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության  յոթերորդ տարեդարձի կապակցությամբ  Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիայի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական
Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:
     Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի  նկարահանած «Փարիզ» նովելում Վեռա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»:
Նովելում նկարահանվել են` Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան:
       «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:
Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:
Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:

http://www.youtube.com/watch?v=_TIESDh6nSY&feature=g-user-u


Комментариев нет: