11 апр. 2012 г.

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ անգամ է, ինչ ազդարարում է "Վերածնունդ" միջազգային փառատոնի մեկնարկը

2012 թվականի ապրիլի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական  թատրոնում տեղի ունեցավ "Վերածնունդ" միջազգային փառատոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պեղոսյանը, <<Փյունիկ>> մարդկային ռեսուսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանըինչպես նաև  Գյումրու արվեստասեր հասարակությունը:

Փառատոնի բացումն ազդարարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ում կատարումները գեղեցիկ անակնկալ եղան գյումրեցիների համար: Պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ անգամ է, ինչ ազդարարում է այս փառատոնի մեկնարկը:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով`  <<Այսօր Գյումրիում անցկացվում է միջազգային փառատոն, որում շատ կարևորվում է երիտասարդների մասնակցությունը: Եվ հատկանշական է, որ միջոցառմանը ոչ միայն մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ, այլեւ հենց հանդիսատեսի մեծամասնությունն էլ երիտասարդներն են, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է երիտասարդների դասական երաժշտության նկատմամբ անտարբեր չլինելը>>: 


Комментариев нет: