10 мар. 2012 г.

ՏԵՍՏ.ԱՐԴՅՈՔ ԳՈՀ ԵՔ ԴՈՒՔ ՁԵԶԱՆԻՑ

1.Կցանկանայի՞ք ծնվել նորից  և կյանքը սկսել սկզբից` միաժամանակ ձեր կողքին ունենալով նախկին ամուսնուն /կնոջը/:
Այո-4, ոչ-16:
2.ՈՒնե՞ք հոբբի, որի համար միշտ կարողանում եք ժամանակ գտնել:
Այո-18, ոչ-5:
3.Երբ ինչ-որ մի բան չի ստացվում, դուք ձեզ ասո՞ւմ եք՝ <<Այսպես միայն ինձ հետ կպատահեր>>:
Այո-6, ոչ-12:
4.Ուրախանո՞ւմ եք, երբ իմանում եք, որ ինչ-որ մեկը ձեզ նախանձում է:
Այո-16, ոչ-2:
5.Վիրավորվո՞ւմ է ձեր ինքնասիրությունը, երբ ինչ-որ մեկը ձեզ համարում է ձանձրալի և անհամակրելի մարդ:
Այո-3, ոչ-12:
6.Սփոփո՞ւմ է ձեզ արդյոք այն միտքը, երբ իմանում եք, որ ձեր ծանոթներից մեկը նույնպես ապրել է նույն անհաջողությունը:
Այո-18, ոչ-5:
7.Հուզվո՞ւմ եք արդյոք, երբ տեսնում եք մեկը ինչ-որ մի բան ավելի լավ է անում, քան դուք:
Այո-2, ոչ-16:
8.Հաճա՞խ եք ցանկանում վիճակախաղի տոմսերով մեծ գումար շահել:
Այո-4, ոչ-20:
9.Նյարդայնանո՞ւմ եք, երբ իմանում եք, որ ձեր ծանոթները կամ մտերիմները կատարել են թանկարժեք գնումներ:
Այո-1, ոչ-12:
10.Սիրո՞ւմ եք մենակ հանդես գալ մեծ լսարանի առջև:
Այո-16, ոչ-3:

Հիմա հաշվեք ձեր հավաքած միավորները: 120 միավորներից բարձրի դեպքում. Դուք անսահման գոհ եք ձեզանից: Բայց մտածեք, գուցե դուք չունեք քննադատական ռեալ վերաբերմունք ինքներդ ձեր նկատմամբ: Հարցրեք այդ մասին ձեր ընկերներին և մտերիմներին:
60-120-ի դեպքում. Այո դուք բավականաչափ գոհ եք ձեզանից, բայց ձեզ չի կարելի համարել ինքնավստահ և ինքնասիրահարված: Շատ լավ է:
60-ից ցածրի դեպքում. Ավաղ, չի կարելի ասել, որ դուք ձեզանից գոհ եք: Այսպիսի դեպքում նորից, ավելի մտածված պատասխանեք հարցերին, գուցե արդյունքն այլ լինի:

Комментариев нет: