7 мар. 2012 г.

ՀՈՒՅԶԵՐԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Օրգանիզմի վիճակն անխուսափելիորեն իր ազդեցություն ունի մարդու տրամադրության, զգացմունքների, ինչպես նաև արտաքին տեսքի վրա: Տարբեր զգացմունքներ  և ապրումներ կարող են որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Այսպես, նրանք, ովքեր չափազանց ամանչկոտ են, մշտապես ճնշված են իրենց զգում և հաճախ հուսահատության գիրկն ընկնում, վտանգում են իրենց երիկամների առողջությանը:
Ծանր մտքերը, վիշտը բերում են ստամոքսի խանգարումների: Եթե դուք մշտապես մտահոգվում եք փողի բացակայության պատճառով, ապա վտանգված է ձեր ոսկորների ու ողնաշարի առողջական վիճակը:
Տեսողության վրա բացասաբար են անդրադառնում իրականության նկատմամբ անվստահության  ու վախի զգացումը:
Կոկորդի հիվանդություները կարող են առաջանալ ինքնապաշպանության բացակայությունից: Երկար չլուծված խնդիրը բերում է արյան զարկերակային ճնշման բարձրացման, իսկ դատապարտվածության զգացումը` ճնշման իջեցման:
Հաճույքներից հրաժարվելը բերում է արյան և անոթների հիվանդությունների:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՄԹԵՐՔՆԵՐԸ
Եթե մշտապես խնձորի պահանջ ենք զգում, ուտում եք ագահորեն, իսկ դրա պակասից վատանում է ինքնազգացողությունը, հնարավոր է՝ խնդիրներ են ծագել սրտանոթային համակարգում: Այցելեք սրտաբանին:
Կիտրոնի հանդեպ <<թուլությունը>> վկայում է լյարդի և լեղապարկի վատ աշխատանքի մասին:
Եթե անընդհատ կաղամբ ուտելու ցանկություն ունեք, ստուգեք աղիների աշխատանքը, իսկ ձեթի և ձիթապտղի դեպքում` վահանաձև գեղձը:
Պաղպաղակի հանդեպ մոլուցքը խոսում է հենաշարժիչ համակարգի հնարավոր հիվանդությունների մասին:

Комментариев нет: