7 февр. 2012 г.

ՆՐԱՆՑ ՈՒՍԵՐԻՆ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷՐ՝ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ



Օրերս ՖՈՒԼ-ԿՈՆՏԱԿՏ-ԿԱՐԱՏԵԻ ԵՎ ԴՈՒՔԵՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ սաները մասնակցեցին Լաս Վեգասում կայացած արեւելյան մարտարվեստի  մրցաշարին: Երեւանից Լաս Վեգաս մեկնեցին 6 մարզիկ: Նրանցից չորսին հաջողվեց կանգնել պատվո հարթակին եւ բարձրացնել հայոց Եռագույնը, իսկ մյուս երկուսը զբաղեցրեցին համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Խմբային հաշվարկով մեր թիմը երկրորդն էր` զիջելով ԱՄՆ–ի թիմին: Աշխարհի կրկնակի չեմպիոն դարձած 21-ամյա Արման Կարապետյանը, ով ունեցել է երեք մենամարտ եւ վերջին մենամարտը մեքսիկացի մարզիկի հետ էր, ում հաղթել էր նոկաուտով,  հենց օդանավակայանում անկեղծացավ. <<Դժվար կամ հեշտ մենամարտ չի լինում: Բոլոր մենամարտերին  մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվում: Կարծում եմ` հաղթանակներիս գրավականը հաղթանակին հավատալն է եւ ուժերը ճիշտ գնահատել` չթերագնահատելով հակառակորդին: Այս հաղթանակն ինձ կրկին անգամ ոգեւորում  եւ պարտավորեցնում է>>:

 



Комментариев нет: