20 мар. 2012 г.

ՄԱՐՏԻ 21-Ը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՆԵՐ Է ՆԵՐԱՌՈՒՄ

●Այդ օրը, ՄԱԿ-ի 1966 թ-ի որոշմամբ, նշվում է որպես ռասայական խտրականության դեմ պայքարի օր:
●ՅՈՒՆԵՍԿՈ-յի 1999 թ-ի որոշմամբ՝ մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի օր: Առաջին անգամ տոնը նշվել է Փարիզում:
●Մարտի 21-ը նշվում է որպես Երկրագնդի օր: Հատկանշանական է, որ այս տոնն անցկացվում է հենց գարնանային գիշերահավասարի օրը: Տոնի նպատակն է՝ համախմբել երկրագնդի բարօրության համար պայքարող բոլոր առաջադեմ ուժերը, ոգևորել և քաջալերել նրանց պայքարը:
●Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, մարտի 21-ին նշվում է Քնի օրը: Բժիշկներն առաջարկել են այդ օրվան վերաբերել ամենայն լրջությամբ:
●Մարտի 21՝ անտառների պաշտպանության միջազգային օր:
●Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրն է: Հայերի մոտ գիշերահավասարի օրը համարվում է նոր տարվա սկիզբ: Իսկ նոր տարին նույնպես տոն է…

18 мар. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ''ԽԱԲԵԼ'' ԱԽՈՐԺԱԿԸ

Տուն մի գնացեք դատարկ ստամոքսով: Ժամը 16:00-ին մրգաչիր  կամ յոգուրտ կերեք. դա կօգնի վերահսկել ախորժակը, երբ ընթրելիս կլինեք:
Միշտ ձեռքի տակ հանքային ջուր կամ հյութ ունեցեք: Մի քանի կումը ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև որոշ ժամանակով` քաղցը: Հանքային ջրին կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել, իսկ հյութին`սառցե կտորներ:
Երբեք մի կերեք կանգնած դիրքով: Նստած ժամանակ մարդն ավելի լավ է ծամում, հետևաբար ավելի շուտ է կշտանում:
Կերակուրը լցրեք փոքր ափսեի մեջ: Եթե զգում եք, որ դեռ չեք

ԻՍԿԱԿԱՆ ԿՆՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ "ԱՊՐԻՐ ՆԵՐԿԱՅՈՒՄ" ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Հրաչյա Ամիրյանի  <<Ապրիր ներկայում>> ժողովածուն  <<Ապրելու արվեստը հոգեբանափիլիսոփայական առակներ>> շարքի 9-րդ հատորյակն է: Հատորյակում տեղ գտած բոլոր նյութերը հայերեն լեզվով լույս են տեսնում առաջին անգամ, որոնցից մեկը այս պատվիրաններն են:
ԻՍԿԱԿԱՆ ԿՆՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ  (Յուլյա Սվիյաշ)
«Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության, հանդուրժողության թագավորությունն է»։  Ժան Ժակ Ռուսո

1.Իսկական կինը երջանկության հետևից չի վազում։ Նա ընդհանրապես ոչ մի բանի հետևից չի վազում։ Երջանկության հետևից վազելն ամենատարածված ու ամենահիմար սպորտաձևն է։ Մենք բոլորս ինչ-որ տեղ ենք վազում։

16 мар. 2012 г.

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ


Մարտի 16-ին ժամը 15.00-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի  ճարտարապետ Սերգեյ Աղաբաբյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ներկայացվելու է հեղինակի ավելի քան 100 գեղանկարչական աշխատանքները:
Ճարտարապետ Սերգեյ Աղաբաբյանը  ծնվել է Վանաձոր քաղաքում, 1955 թվականին: 1969թ.-ին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը, 1977թ.-ին` Երեվանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Որպես ճարտարապետ-վերականգնող` աշխատել է Վանաձորում: Ճարտարապետությանը զուգահեռ նկարել է Լոռվա բնությունը: 2011թ-ին գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես է ունեցել Վանաձորում: Ճարտարապետության  ազգային թանգարան-ինստիտուտիում բացվող այս ցուցահանդեսը հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսն է Երեվանում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 16-ը:

14 мар. 2012 г.

ՄԱՐՏԻ 15-Ը՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Մարտի 15-ը նշվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր: Այս տոնի հիմնադրման հիմք է հանդիսանում 1961 թվականի ԱՄՆ-ի կոնգրեսում պրեզիդենտ Ջ. Քենեդու ելույթը, որում սահմանվել է սպառողների չորս հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկության, ընտրության և լսված լինելու իրավունքները:

ԵՐԲՎԱՆԻՑ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵԼԻՆ. ՄԱՍ 2

Սկիզբը՝ 
http://marineamiryan.blogspot.com/2012/03/blog-post_06.html

Սակայն ֆրանսիացիներին, կաշառելու միջոցով, հաջողվում է գողանալ հայելի պատրաստելու  տեխնոլոգիան և ծավալել մեծ արտադրություն: Դրանցով զարդարում էին պահարանները, սեղաններն ու մահճակալները: Պարահանդեսների ժամանակ կանայք զգեստներին կարում էին հայելու մանր կտորներ: Սրահի մոմերի լույսը, արտացոլվելով պարող կանանց զգեստների հայելիների մեջ, պարասրահում ստեղծում էին շլացուցիչ

13 мар. 2012 г.

ՄԱՐՏԻ 14-Ը՝ π ԹՎԻ ՕՐ

Մարտի 14-ը Ալբերտ Էյշտեյնի (1879-1955) ծննդյան օրն է: Որոշ մաթեմատիկոսների նախաձեռնությամբ այդ օրն աշխարհում տոնում են π թվի օրը: Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում π թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերակատարման մասին, նկարագրում, թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց այդ թվի: Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլերեն pie = π), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր՝ բոլորը π տառով սկսվող:
π թիվը հնուց ի վեր եղել է մաթեմատիկոսների և եկրաչափների ուշադրության կենտրոնում: Ուշագրավ է, որ π թվի առաջին զարմանալիորեն ճիշտ արժեքը տվել է դեռևս Քրիստոսի ծննդից ավելի քան երկու դար առաջ հանճարեղ սիրակուզեցի գիտնական Արքիմեդը: Նա սահմանել է, որ այդ արժեքը գտնվում է 3 10/71 և 3 1/7-ի միջև: Այս արժեքը, ինչպես նաև դրա գտնելու մեթոդը կիրառվում էր մինչև 17-րդ դարը:
Այսօր π թվի ճշգրիտ արժեքն է՝ 3,141592:

12 мар. 2012 г.

ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի  15-27-ը  Երևանի 8  բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան  «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով:  Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը,