1 июн. 2012 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՎՅԱԼՆԵՐ

  •    Երբ զրուցում են երկու կին կամ երկու տղամարդ, զրույցի ժամանակ միմյանց ընդհատելու հաճախականությունը նույնն է, իսկ երբ խոսում են կին և տղամարդ, զրույցի ընթացքում տղամարդը կնոջը 2 անգամ ավելի է ընդհատում:
  •   Տղամարդիկ ավելի շատ սիրում են խոսել իրենց հաջողությունների, քան լսել ուրիշի անհաջողութ- յունների մասին, կանայք՝ հակառակը:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Սույն թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումը ավելի բարձր մակարդակով և մրցույթի տարածումը ԱՊՀ երկրներում: