14 дек. 2012 г.

"Enjoy" movies և "AP" cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ "Շնորհավոր Ամանոր, մայրեր" լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին


Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:
Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:
     «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում  և Ֆրանսիայում: 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՆ

  • ·         Ձեր երազանքները համարեք նպատակներ:
  • ·         Եթե ուզում եք հասնել նպատակի իրագործմանը, ուրեմն ձախողումների համար արդարացումներ մի գտեք: Մտածեք, թե ինչ ռեսուրսներ են ձեզ պակասում՝ ժամանակ, գիտելիք, փորձ:
  • ·         Կազմեք նպատակների իրագործմանը խանգարող խնդիրների ցուցակը և դրանք լուծելու պլան կազմեք:
  • ·         Դրականը տեսեք: Յուրաքանչյուր իրավիճակ յուրովի դաս է, մտածեք, թե դրանից ինչ արժեքավոր փորձ կարող եք քաղել: