25 апр. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱԶՄՎԱԾՔԸ


Չգիրանալու գլխավոր պայմաններից կարևորագույնը լավ նյութափոխանակությունն ու շարժունակությունն են: Աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության խանգարումները, նստակյաց կյանքն անխուսափելիորեն բերում են ոչ միայն քաշի ավելացման, այլ բազմաթիվ հիվանդությունների:
Նյութափոխանակությունը լավացնելու համար սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով` հավի միս, կաթնաշոռ, տավարի միս, ձուկ:


ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. XX ԴԱՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔԸ

Ապրիլի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ իրանահայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի <<XX դարի գերմանական պատմվածքը>> գրքի շնորհանդեսը, որում ամփոփված են 42 գերմանագիր արձակագիրների գրական և կենսագրական համառոտ տվյալներն ու լավագույն պատմվածքները: Այս գիրքը նրա 2-րդ անթոլոգիան է հայերենով: Մինչ այժմ հեղինակը հրատարակել է 15 անուն գիրք, որոնցից 4-ը՝ պարսկերեն: 

22 апр. 2012 г.

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հասարակական կազմակերպությունները, հիմնադրամներն ու ասոցիացիաները, երբեմն էլ շահույթ հետապնդող կազմակերպություններն ու անհատները մասնակցում են այնպիսի մրցույթների, ինչպիսիք են դրամաշնորհային ծրագրերը: Սովորաբար մրցույթ հայտարարած կազմակերպություններն են թելադրում մասնակցելու պայմաններն ու դիմում-հայտի լրացման ձևը, իսկ դրան պատրաստվելու ժամկետն այնքան կարճ է լինում, որ երբեմն անհնար է լինում մասնակցել, մրցակցել փորձառու հասարակական կազմակերպությունների հետ:

ԳՐՔԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Ապրիլի 23-ն աշխարհում ընդունված է տոնել որպես գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր: Ապրիլի 23-ը խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար: 1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել եւ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին մահացել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ ՈՒիլյամ Շեքսպիրը: Ծննդյան եւ մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, եթե հիշում եք, պատրաստվում էր անել Համլետը...
Այդ օրը` 1616 թ-ի ապրիլի 23-ին վախճանվել է նաև համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև` իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան` 1536թ-ին: Ապրիլի 23-ը նաև մահվան կամ ծննդյան օրն է այնպիսի նշանավոր հեղինակների, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, իսլանդացի Հադլդոուր Լաքսնեսը, Վ. Նաբոկովը և այլն:
1995թ-ին ՅՈՒՆԵՍԿՈ-յի որոշմամբ ապրիլի 23-ը ընդունվեց որպես գրքի և հեղինակային իրավունքի օր:

21 апр. 2012 г.

ԹԵՅ ԵՎ ՍՈՒՐՃ. ՀԱՄԵՂ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԸՄՊԵԼԻՔ

ԹԵՅԸ ՄԻԱՅՆ ԸՄՊԵԼԻՔ ՉԷ 

Գեղեցկության բնական միջոցներ կարելի է պատրաստել անգամ ամենասովորական թեյից: Դեմքը մաքրեք աղաջրով պատրաստած կանաչ թեյով, և մաշկը կվերականգնի իր թարմ ու առողջ տեսքը: Կանաչ թեյից կարող կարող եք նաև սառցակտորներ պատրաստել և դրանցով սրբել մաշկը: Թեյի թույլ լուծույթով կարելի է մաքրել դիմահարդարումը: Կարկադե կարմիր թեյով սրբեք դեմքը, եթե պզուկներ են հայտնվել: Թեյով պատրաստած դիմակն օգնում է արևից բորբոքված մաշկի, ինչպես նաև լայնացած անոթների դեպքում: Փափուկ կտորը կամ թանզիֆը թրջեք թեյի լուծույթով և դրեք դեմքին: Թողեք 10-20 րոպե: Եթե մաշկը չոր է, դիմակից հետո կարեկի է սնուցող քսուկ օգտագործել:

ՈՒՍԱՆԵԼԻ ԱՌԱԿՆԵՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ

ԱՌԱԿ ԳՈՐՏԻ ՈՒ ԹԹՎԱՍԵՐԻ ԿՃՈՒՃԻ ՄԱՍԻՆ

Աշխարհիս երեսին երկու գորտ էին ապրում։ Նրանք ընկերներ էին և նույն առվակում էին ապրում։ Միայն թե նրանցից մեկն իսկական անտառային գորտ էր՝ խիզախ, ուժեղ, ուրախ, իսկ մյուսը ո՛չ այս էր, ո՛չ այն, վախկոտ էր, ծույլիկ ու քնկոտ։ Նրա մասին նույնիսկ ասում էին՝ իբր նա ոչ թե անտառում, այլ քաղաքային ինչ–որ զբոսայգում է ծնվել։ Բայց և այնպես նրանք միասին էին ապրում։
Եվ ահա մի անգամ գիշերը նրանք գնացին զբոսնելու։ Իրենց համար գնում էին անտառային ճանապարհով ու հանկարծ մի տուն տեսան։ Իսկ տան մոտ մառանն էր։ Եվ այդ մառանից շատ լավ բուրմունք էր գալիս. բորբոսի, խոնավության, մամուռի, սնկերի բուրմունք։ Իսկ դա հենց այն է, ինչ գորտերը սիրում են։ Դե, նրանք էլ արագորեն մտան մառան, սկսեցին այնտեղ վազվզել, ցատկոտել։ Ցատկոտեցին, ցատկոտեցին ու անզգուշորեն ընկան թթվասերով լցված կճուճը։ Եվ սկսեցին խեղդվել։

ԱՊՐԻԼԻ 22 - Ը՝ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Ապրիլի 22-ը համարվում է Երկրագնդի միջազգային օրը: Ի տարբերություն Երկրագնդի մյուս միջազգային օրվա` մարտի 21-ի, այս օրը կոչված է միավորելու Երկրագնդի բնակիչներին շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Ապրիլի 22-ի այս հետաքրքիր արարողությունը սկզբնավորվել է ԱՄՆ-ում: Առաջին անգամ իրականացվել է 1970 թ-ի ապրիլի 22-ին, որից հետո աստիճանաբար տարածվել է ամբողջ աշխարհում, ընդգրկել նորանոր պետություններ և տարածքներ:

11 апр. 2012 г.

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ անգամ է, ինչ ազդարարում է "Վերածնունդ" միջազգային փառատոնի մեկնարկը

2012 թվականի ապրիլի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական  թատրոնում տեղի ունեցավ "Վերածնունդ" միջազգային փառատոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պեղոսյանը, <<Փյունիկ>> մարդկային ռեսուսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը,  ինչպես նաև  Գյումրու արվեստասեր հասարակությունը: