25 апр. 2013 г.

՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը

«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին (ապրիլի 28-մայիսի 21), Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Փառատոնը նվիրվում է ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնի  

ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտնի և հաջողակ մարդկանց կյանքի մասին զարմանալի պատմությունները, օգտակար խորհուրդներն ու հաջողության հասնելու ոգեշնչող միջոցները ոչ միայն հետաքրքիր են, այլև սովորելու, խորհելու, մոտիվացվելու հնարավորություններ են տալիս: Հաճույքով ենք կարդում նրանց խորհուրդները, փորձում կիրառել մեր կյանքում, բայց բոլորովին էլ չենք ստանում այն արդյունքը, որն ակնկալում էինք:
Օրինակ՝ ամերիկացի միլիարդատեր, հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն ասել է. «Մենք չգիտենք, թե ինչպես լուծել բիզնեսի բարդ խնդիրները: Այն, ինչ կարողանում ենք, խնդիրներից փախչելն է»:

18 апр. 2013 г.

ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԻՐՈՎ

Եթե ​​ձեր աշխատանքը, որը դուք չեք սիրում, բայց տալիս է նյութական կայուն եկամուտ, ապա դժվար թե կարդայիք այս հոդվածը (ինչպես հայտնի է՝ պատահական  ոչինչ չի լինում) և փնտրեիք, այն պատճառը, թե ինչու աշխատանքում չի ստացվում հասնել որոշակի հաջողության:
Անհերքելի փաստ է՝ այն մարդը, ով չի սիրում իր աշխատանքը, վատ մասնագետ է դառնում, չի հաջողվում նրա կարիերան:
Շատ ենք լսել, որ խորհրդային տարիներին

ԿՐԵԱՏԻՎ ԲԱԺԱԿՆԵՐ
















17 апр. 2013 г.

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր:
Առաջին անգամ տոնը նշվել է 1984թ. ապրիլի 18-ին:
Տոնն ընդունվել է 1983 թ-ին ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից ստեղծված տեսարժան վայրերի և հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող Միջազգային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) առաջարկությամբ:

14 мар. 2013 г.

ՄՏՔԵՐ, ԱՖՈՐԻԶՄՆԵՐ


Եթե Ձեզ ասեն, որ ձեր գնացքն անցել է, ապա հիշեք, որ դեռ կան ինքնաթիռներ և նավեր:
 Ջերարդ Բատլեր

Ոչ ոք անցյալում չի ապրել, ոչ մեկը չի ապրելու ապագայում, կյանքի իրական ձևը ներկան է:
Շոպենհաուեր

Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց:
Ռեյնալ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՂԿԱՊԱՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ












14 дек. 2012 г.

"Enjoy" movies և "AP" cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ "Շնորհավոր Ամանոր, մայրեր" լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին


Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:
Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:
     «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում  և Ֆրանսիայում: 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՆ

  • ·         Ձեր երազանքները համարեք նպատակներ:
  • ·         Եթե ուզում եք հասնել նպատակի իրագործմանը, ուրեմն ձախողումների համար արդարացումներ մի գտեք: Մտածեք, թե ինչ ռեսուրսներ են ձեզ պակասում՝ ժամանակ, գիտելիք, փորձ:
  • ·         Կազմեք նպատակների իրագործմանը խանգարող խնդիրների ցուցակը և դրանք լուծելու պլան կազմեք:
  • ·         Դրականը տեսեք: Յուրաքանչյուր իրավիճակ յուրովի դաս է, մտածեք, թե դրանից ինչ արժեքավոր փորձ կարող եք քաղել:

2 окт. 2012 г.

՛՛Արվեստների պատկերասրահ՛՛ մշակութային հիմնադրամը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը

Փառատոնն այս տարի ևս հանդիսատեսին հնարավորություն կընձեռի  հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվելու  դասական երաժշտության  գոհարների հետ:
Հոկտեմբերի 3-ին, ժ.19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա <<Դարիուս Միյո>> դաշնամուրային դուետը՝ Արմինե Սողոմոնյան (Հայաստան)  և Անահիտ Սողոմոնյան (Ֆրանսիա):

30 сент. 2012 г.

1 ՕՐՈՒՄ 3 ՏՈՆ

Միջազգային տոնացույցը հոկտեմբերի 1-ին միանգամից 
3 տոն է ներկայացնում.
  • Ժպիտի միջազգային օր: Այս տոնն աշխարհին պարգևել է ամերիկացի մի նկարիչ` Հարվի Բելլ անունով: Նկարիչն այնքան հայտնի չէր իր գործերով, որքան ժպիտի միջազգային օրվա նախաձեռնությամբ:
  • Տարեցների միջազգային օր: Այս տոնը հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին Եվրոպայում,

26 июн. 2012 г.

ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ, ԼՍՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶԳՈՒՄ

Մարդիկ ինֆորմացիան ընկալում են 4 հիմնական ուղիներով, որոնք են՝ վիզուալ, աուդիալ, կինեստետիկ և վերջինը համարվում է համահոտային: Առօրեայում մենք գործ ենք ունենում տարբեր մարդկանց հետ, որոնց հետ չենք կարող նույն տարբերակով կոնտակտ հաստատել: Այստեղ շատ կարևոր է, թե տվյալ անձը, ում հետ ուզում ենք ծանոթանալ կամ գործնական հարաբերություններ հաստատել, ինֆորմացիան ինչպես են առավել լավ ընկալում, այնպես որ փորձեք օգուտ քաղել այս տեղեկատվությունից: Փորձեմ ավելի պարզ ներկայացնել, թե դրանք ինչ են նշանակում:

9 июн. 2012 г.

ԽԶԲԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբեմն մարդիկ ինքնաբերաբար որոշակի պատկերներ կամ խզբզանքներ են նկարում թղթի վրա: Հոգեբանների կարծիքով՝ այդ պատկերները հարուստ ինֆորմացիա են տալիս մարդու բնավորության և տրամադրության մասին: Նայելով այդ պատկերներին՝ կարող եք տեղեկություններ ստանալ մարդկանց խոսքային և ոչ խոսքային վարքի մասին:
1.Պարույրներ, շրջաններ, ալիքաձև գծեր: Այսպիսի պատկերներ նկարող մարդկանց քիչ են հետաքրքրում առօրեական խնդիրները: Եթե նրանք ստիպված են զբաղվել ուրիշ գործով, փորձում են հնարավորինս արագ վերջացնել դրանք և ուշադրությունը կենտրոնացնում են սեփական անձի վրա: Այդպիսի պատկերներ սովորաբար նկարում են ճգնաժամային իրավիճակում գտնվող կամ որոշման ընդունման առջև կանգնած մարդիկ:

6 июн. 2012 г.

ԱՍՈԻՅԹՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա:  
Մ. Գորկի
Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես: 
Պ. Բոմարդե
Կինը տղամարդու մեծագույն դաստիարակչուհին է: 
Ա. Ֆրանս
Ինչպիսին կնոջ հասարակական վիճակն է, այդպիսինն էլ ամուսնու վերաբերմունքն է նրա նկատմամբ: 
Ն. Գ. Չերնիշևսկի

4 июн. 2012 г.

ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ


Կարող եք ներբեռնել այստեղից՝



ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Գնալ անգլիակա՞ն ձևով, այսինքն՝ առանց ցտեսություն ասելու, դուռը շրխկացնե՞լ, թե՞ ժպտալ գործընկերներին ու ղեկավարին՝ հաջողություն ցանկանալով: Որ տարբերակն էլ ընտրեք, տհաճ խոսակցություններն անխուսափելի են: Իսկ ե՞րբ այդ <<հրաշալի>> նորությունը հայտնել գործընկերներին ու ղեկավարությանը, բացատրե՞լ պատճառը, թե՞ պարզապես հեռանալ: Պարզ է, որ աշխատանքից դուրս գալը բավականին դժվար ու սթրեսային գործ է. ամեն դեպքում՝ այդքան ժամանակ ու էներգիա եք ներդրել, կան գործընկերներ, որոնց չեք ցանկանա կորցնել, իսկ աշխատանքային որոշ անհամաձայնություններ կստվերեն այն լավը, որ արել եք ողջ ընթացքում: 

1 июн. 2012 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՎՅԱԼՆԵՐ

  •    Երբ զրուցում են երկու կին կամ երկու տղամարդ, զրույցի ժամանակ միմյանց ընդհատելու հաճախականությունը նույնն է, իսկ երբ խոսում են կին և տղամարդ, զրույցի ընթացքում տղամարդը կնոջը 2 անգամ ավելի է ընդհատում:
  •   Տղամարդիկ ավելի շատ սիրում են խոսել իրենց հաջողությունների, քան լսել ուրիշի անհաջողութ- յունների մասին, կանայք՝ հակառակը:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Սույն թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումը ավելի բարձր մակարդակով և մրցույթի տարածումը ԱՊՀ երկրներում:

17 мая 2012 г.

"ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ"


<<Թանգարանային գիշեր>> ծրագրի շրջանակներում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվելիք <<Գիրը հայ ճարտարապետությունում>> միջոցառումների մասին.
 1.   Թանգարանը բաց  է ժամը 1000-2400-ը:
 2.   Մյուս միջոցառումների սկիզբը՝ ժամը 1800- 2400-ը:
       Ցուցահանդես - <<Հայ միջնադարյան ճարտարապետությունը՝ մանրակերտերով>>:
 Կլոր սեղան - <<Երիտասարդ արվեստաբանները՝ 
                                                         ճարտարպետության  մասին>> թեմայով:

14 мая 2012 г.

ՄԱՅԻՍԻ 15-Ը՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Մայիսի 15-ին աշխարհը նշում է ընտանիքի միջազգային օրը, որն ամրագրվել է 1993 թ-ին՝ ՄԱԿ-ի կողմից: Այս օրվա նշանակությունը մեծ է. այն ուղղված է աշխարհի երկրներին՝ ուշադրություն դարձնելու հասարակության ամենափոքր միասնական խմբի՝ ընտանիքի խնդիրներին: Եթե ընտանիքն ամուր է և զարգացած, ուրեմն այդպիսինն է նաև պետությունն ու մարդկությունը, ուստի ընտանիքը ձևավորվում և փոփոխություն է կրում շրջակա աշխարհի հետ համատեղ: Մարդու կյանքը սկզբնավորվում է ընտանիքում. այնտեղ նա սովորում է դառնալ քաղաքացի, անհատ, մարդ: Կարծում եմ՝ սա այն տոնն է, որ բոլորս կարող ենք նշել, թեև մեր իրականությունում այսպիսի օրեր նշելու սովորույթ դեռևս ձևավորված չէ…