12 мар. 2012 г.

ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի  15-27-ը  Երևանի 8  բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան  «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով:  Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը,
գեղարվեստական ղեկավար ու գլխավոր   դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի  արդեն դասական համարվող  “Խիզախ սիրտը”, “Վեստսայդյան պատմություն”, “Կարիբյան ծովի ծովահենները” և այլ հոլիվուդյան  հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը:  Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակհարուստ և հագեցած երաժշտությամբ  հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել և հաղորդակից  դարձնել  ամերիկյան երաժշտարվեստին:
 
Այս առիթով մարտի 14-ին  ժամը 12-ին  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ  հարկի 301 սենյակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի  ղեկավար`Քերին Ի. Ռոբլիի մամուլի ասուլիսը :

«Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի առաջին համերգը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 14:00-ին` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում (2-րդ հարկ):

Ծրագրում`

John Williams - Theme from the Movie "Schindler's List"
Ջոն Վիլյամս - Երաժշտություն ‹‹Շինդլերի գրառումները›› կինոֆիլմից
John Williams - Theme from the Movie "Star Wars''
Ջոն Վիլյամս - Երաժշտություն ‹‹Աստղային պատերազմներ›› կինոֆիլմից
John Williams - Theme from the Movie "Harry Potter''
Ջոն Վիլյամս - Երաժշտություն ‹‹Հարի Փոթեր›› կինոֆիլմից
John Williams - Theme from the Movie "Jurassic Park"
Ջոն Վիլյամս - Երաժշտություն ‹‹Ջուրասիկ այգին›› կինոֆիլմից
Ennio Morricone - Theme from the Movie "The Mission"
Էնիո Մորիկոնե - Երաժշտություն ‹‹Առաքելություն›› կինոֆիլմից
Ennio Morricone - Theme from the Movie "Once Upon a Time in America"
Էնիո Մորիկոնե - Երաժշտություն ‹‹Մեկ անգամ Ամերիկայում›› կինոֆիլմից
Nino Rota - Theme from the Movie "The Godfather"
Նինո Ռոտա - Երաժշտություն ‹‹Կնքահայրը›› կինոֆիլմից
Nino Rota - Theme from the Movie "Romeo and Juliet"
Նինո Ռոտա - Երաժշտություն ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› կինոֆիլմից
James Horner - Theme from the Movie "Braveheart"
Ջեյմս Հորներ - Երաժշտություն ‹‹Խիզախ սիրտը›› կինոֆիլմից
Hans Zimmer - Theme from the Movie "Pirates of the Caribbean"
Հանս Ցիմմեր - Երաժշտություն ‹‹Կարիբյան ծովի ծովահենները›› կինոֆիլմից
Leonard Bernstein -  Theme from the Movie "West Side Story"
Լեոնարդ Բերնսթայն - Երաժշտություն ‹‹Վեսթսայդյան պատմություն›› կինոֆիլմից
Howard Shore - Theme from the Movie "The Lord of the Rings"
Հովարդ Շոր - Երաժշտություն ‹‹Մատանիների տիրակալը›› կինոֆիլմից
Lalo Schifrin - Theme from the Movie “Mission: Impossible”
Լալո Շիֆրին - Երաժշտություն ‹‹Առաքելություն. չի կատարվել›› կինոֆիլմից
Monty Norman - Theme from the Movie "Die Another Day"
Մոնտի Նորման - Երաժշտություն ‹‹Մեռիր, բայց ոչ հիմա›› կինոֆիլմից

Greg Camp - Theme from the Animated Movie "Shrek"Գրեգ Քեմփ - Երաժշտություն ‹‹Շրեկ›› մուլտֆիլմից
Henry Mancini - Theme from the Movie "Breakfast at Tiffany's"
Հենրի Մանցինի - Երաժշտություն ‹‹Նախաճաշ Տիֆանիի մոտ›› կինոֆիլմից
George Gershwin - Themes from the Movie "An American in Paris"
Ջորջ Գերշվին - Երաժշտություն ‹‹Ամերիկացին Փարիզում›› կինոֆիլմից
George Gershwin - Piece from the Musical Composition "Rhapsody in Blue"
Ջորջ Գերշվին - Հատված ‹‹Կապույտ ռապսոդիա›› ստեղծագործությունից
George Gershwin - Pieces from the Opera "Porgy and Bess"
Ջորջ Գերշվին - Հատվածներ ‹‹Պորգի և Բես›› օպերայից

Կից ներկայացնում ենք այն բուհերի ցանկը, որտեղ կայանալու են   «Hollywood Non-Stop» խորագրով  համերգները:

1.       
Մարտի 15
ժամը 14:00
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գլխավոր դահլիճ

2.       
Մարտի 16
ժամը 16:00

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ` գիտակրթական  միջազգային կենտրոն
3.       
Մարտի  19
ժամը15:00

Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ  /Ուսումնական  թատրոն/
4.       
Մարտի 20
ժամը 15:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
5.       
Մարտի 22
ժամը 15:00

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
6.       
Մարտի 23
ժամը14:30

Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան
7.       
Մարտի 26
ժամը 14:30

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարան
8.       
Մարտի 27
ժամը 17:00

Հայաստանի ամերիկյան համալսարան
Տեղեկությունների համար զանգահարել 010 581471 098310360  ՀՊԵՆ  տեղեկատվական բաժին:

Комментариев нет: