Համ ունեցող շրթներկի նախատիպը ստեղծվեց 1882 թվականին, որն ուներ խաղողի համ: Նրա բաղադրության մեջ մտնում էր թարմ կաթ, մեղրամոմ, սև խաղողի սերմեր ու արմատներ: Միայն 20-րդ դարում ի հայտ եկավ շրթներկի ժամանակակից ձևը: 1928 թվականին այն արդեն ուներ ընկույզի համ, ստեղծվում է նաև քիմիական, չմաքրվող շրթներկը: 1935-ին ֆրանսիական հանրահայտ կոսմետիկական
ընկերությունն արտադրեց փափուկ, փայլուն և վարդի յուղի բույրով ներծծված անուշաբույր շրթներկը, որն անհամեմատ որակյալ էր: 1940 թվականին նորաձև է դառնում վարդագույն շրթներկը, 50-ականներին գույնը մգանում է, կանայք օգտագործում են հատկապես վառ կարմիր երանգը, իսկ 60-ականներին շրթներկը դառնում է անգույն ու թափանցիկ, որի բաղադրությունը շարունակ կատարելագործվում է՝ դառնալով ավելի յուղոտ ու հաճելի բույրով: 70-ական թվականներին կանանց համար հաճելի անակնկալ էր փայլ հաղորդող շրթներկի տարատեսակները, իսկ 80-ականները բերեցին շրթներկի տարբեր գույներ, համերի բազմազանություն և կատարյալ որակ: Շրթներկն այսօր ունի ոչ միայն համերի, նաև ձևերի բազմազանություն: Շատ կանայք դեռևս հավատարիմ են շրթներկի դասական ոճին, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են առավել էքսցենտրիկ ու նորաձև տեսակներին, որոնք ունեն հետաքրքիր դիզայն ու յուրօրինակ փայլ:
Ուշադիր ուսումնասիրեք ձեր ամենասիրելի շրթներկը և տեսեք, թե որ տարբերակն է ձեզ համապատասխանում.
Կլորացված շրթներկի ձևը խոսում է այն մասին, որ դուք քաղցրասեր եք ու շատ զգայուն:
Մատիտի պես սրածայր շրթներկը վկայում է ձեր ճշտապահության, կարգուկանոն սիրելու մասին:
Կատարելության ձգտող կանանց շրթներկը երկու կողմից տափակ է, նույնիսկ թվում է, թե անգամ չի օգտագործվել: Այդպիսի կանայք ջանասեր են, լուրջ անհատներ:
Անուշադիր, անփույթ կնոջ շրթներկը լրիվ բութ է, որը խոսում է շտապողականության մասին, քանի որ օգտագործվում է թափով, ուղիղ անկյան տակ, ինչպես պատահի:
Դերասանուհիների, երգչուհիների, արվեստի մարդկանց շրթներկը ոչ տեսք ունի, ոչ ձև, կարևոր չէ, թե ինչպես է օգտագործվում: Նրանք անգամ չեն հիշում, թե որտեղ են դնում իրենց շրթներկը, ինչքանով են գնել, հաճախ օգտվում են վրձիններից ու բազմերանգ ներկապնակից:
Комментариев нет:
Отправить комментарий