14 мар. 2012 г.

ԵՐԲՎԱՆԻՑ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵԼԻՆ. ՄԱՍ 2

Սկիզբը՝ 
http://marineamiryan.blogspot.com/2012/03/blog-post_06.html

Սակայն ֆրանսիացիներին, կաշառելու միջոցով, հաջողվում է գողանալ հայելի պատրաստելու  տեխնոլոգիան և ծավալել մեծ արտադրություն: Դրանցով զարդարում էին պահարանները, սեղաններն ու մահճակալները: Պարահանդեսների ժամանակ կանայք զգեստներին կարում էին հայելու մանր կտորներ: Սրահի մոմերի լույսը, արտացոլվելով պարող կանանց զգեստների հայելիների մեջ, պարասրահում ստեղծում էին շլացուցիչ
տեսարան: Այդ ժամանակ հայելիների չափերը փոքր էին և աղավաղում էին դեմքի պատկերը: Մեծ և պարզ արտացոլում ունեցող հայելիներ ստեղծելու պահանջ է առաջանում: Հայելագործ վարպետները, բիլիարդի սեղանի նմանվող մետաղյա կաղապարի մեջ լցնելով հեղուկ ապակին, ստանում էին ապակյա մեծ թիթեղներ, որոնց անհարթությունը վերացնելու համար հղկում էին նուրբ ավազով ու փայլեցնում թաղիքով: Բայց դա պահանջում էր շուրջ 100 ժամվա ծանր աշխատանք, այդ պատճառով էլ մեծ հայելիները աստղաբաշխական գին ունեին: Այժմ այլ է հայելիներ պատրաստելու տեխնոլոգիան: Երբ արտադրությունը հեշտացավ և հայելու գինը նվազեց, մարդիկ սկսեցին զարդարել սենյակները. ամենուր հայելիներ էին տեղադրում, որոնք լույսերի տակ փայլուն ու շքեղ էֆեկտ էին հաղորդում: Նման սենյակում ապրելը հոգնեցուցիչ է դառնում, աստիճանաբար մարդիկ կարողանում են ճիշտ կերպով օգտագործել դրանք: Իզուր չէ, որ իսպանացի ինկվիզիտորները հայելուց պատրաստված սենյակում մարդկանց են պատժել: Չորս կողմից հայելիներով շրջապատված մարդը, ամենուր իր պատկերը և շարժումների կրկնությունը տեսնելով, խենթանում էր…
Ամալգամով պատրաստված հայելիները նույնպես ժամանակի ընթացքում խունանում էին, ուստի ամենահարմար տարբերակը մնում էր այն, որ դրանք պատեին արծաթի բարակ շերտով: Այժմ պատրաստվում են այնպիսի ապակիներ, որոնք մի կողմից հայելի են, իսկ մյուս կողմից՝ սովորական թափանցիկ ապակի: Օրինակ՝ այդ սկզբունքով են պատրաստվել Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի լուսամուտների ապակիները. ներսից երևում է բակը, իսկ փողոցում գտնվող մարդը չի կարող տեսնել շենքի ներսում կատարվող իրադարձությունները:
Հայելիները լուրջ կիրառություն են ունեցել նաև բժշկության մեջ և ռազմական գործում: <<Գաստրոսկոպ>> կոչվող գործիքի օգնությամբ բժիշկը կարողացել է կերակրափողի միջից տեսնել մարդու ստամոքսի պատերը. բարակ խողովակի ծայրին միացված լամպը վառվել է ստամոքսում, և հայելիների միջոցով բժիշկը տեսել է օրգանիզմի ներսում առաջացած խոցը կամ ուռուցքը:
Դիրքում գտնվող զինվորը, պերեսկոպի օգնությամբ, առանց գլուխը բարձրացնելու, տեսնում էր հակառակորդի շարժումը, իսկ պերեսկոպը պատրաստված էր երկու հասարակ հայելիներից և եռանիստ պրիզմաներից:
Բացի հարթ հայելիներից, կան նաև գոգավոր հայելիներ, որոնք լույսի ճառագայթները արտացոլելով, հավաքում են մի կետում, ուր առաջանում է շատ բարձր ջերմություն:
Գոյություն ունի մի լեգենդ այն մասին, թե ինչպես մ.թ.ա. 214 թվականին հույն գիտնական Արքիմեդը մետաղյա գոգավոր հայելիների օգնությամբ արևի ճառագայթները ափից դեպի ծովն ուղղելով, այրում է Սիրակուզա քաղաքի վրա հարձակվող հռոմեական նավատորմը:
Անցյալ դարի վերջին Մոսկվայում պրոֆեսոր Ցեարսկին պատրաստում է մեկ մետր տրամագծով գոգավոր հայելի, որից արտացոլվող և մեկ կետում հատվող արևի ճառագայթներից հալվում էին բոլոր մետաղները: Այդ հայելուց մեկ մետր հեռավորության վրա ջերմաստիճանը հասնում էր 3500-ի:

Իսկ այս նյութը,  Ինչի են ընդունակ հայելիները,  վերբեռնված է  http://www.copypaste.am կայքից, հեղինակ՝ skyurik:

1.Իրականացնել անցում մի աշխարհից մյուսը: Բժիշկ և ալքիմիկոս Պարացելսը ենթադրում էր, որ հայելիները միջանցք են հանդիսանում երկու աշխարհների համար: Այդ պատճառով շատ երկրների ավանույթները թելադրում են ծածկել հայելիները, եթե տանը մահացած մարդ կա: Համարվում է, որ <<բաց պատուհանի>> միջով մահացածի հոգին կարող է իր հետ այն աշխարհ տանել մեկ ուրիշին ևս: Կամ հակառակը` այնտեղից հոգիներ գան տուն:

2.Պահել տեղեկություն: Հայելիները <<հիշում>> են բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են իր առջև: Հարուստ պատմությամբ հին հայելիները իրենց մեջ պահում են շատ հիշողություններ: Եթե հայելի գնելուց հետո ձեզ սկսում են տանջել մղձավանջերը կամ տարօրինակ երազները, ապա մի կասկածեք. դրա մեղավորը ձեր նոր իրն է:

3.Մարդուն հիպնոսված վիճակի մեջ գցել: Հայելիների փայլը խանգարում է կենտրոնանալ արտաքին առարկաների վրա:

4.Ծերացնել կամ երիտասարդացնել մարդուն: Կենսաէներգետիկները կարծում են, որ ժամանակակից հայելիների մեծ մասը էներգետիկ վամպիրներ են: Հետազոտությունները ցույց են տվել, որ, մարդիկ, որոնք երկար ժամանակ են անցկացնում հայելու առաջ և նայում իրենց աչքերի մեջ, արագ են հոգնում, վատանում է նրանց հիշողությունը, արագ են ծերանում: Կան նաև հակառակ ազդեցության օրինակներ: Պահպանվել են հրաշալի հայելիների մասին հավատալիքներ, որոնք իրենց տերերին պարգևել են հավերժական գեղեցկություն և երիտասարդություն:

Ինչպես գործածել հայելիները.կանոններ և արգելքներ

1.Երբեք մի նայեք կոտրված կամ ճաքած հայելու մեջ:                                        
 2.Մի կախեք հայելին անկողնու մոտ:                                                                    
 3.Եթե տնից դուրս գալով դուք ստիպված եք վերադառնալ, նայեք հայելու մեջ, եթե ոչ` օրը չի հաջողվի:                                                                                                                         
4.Տհաճ կամ պարզապես աղմկոտ հյուրերի հեռանալուց հետո սրբեք հայելին, որպեսզի նրանից հեռացնեք <<կեղտոտ>> էներգիան: Լվացեք հայելին որքան հնարավոր է հաճախակի, դրանից վնաս չի լինի:

Ինչպես գնել ձեր տան հայելին

1.Հայելի ընտրելիս լսեք ձեր ներքին զգացողությանը: <<Չար>> հայելին շոշափելով կարելի է տարբերել. դրա մակերևույթը շատ սառն է: Իսկ եթե հայելու առաջ հանգչում են եկեղեցական մոմերը, ազատվեք դրանցից որքան հնարավոր է շուտ:           
2.Գլխավոր կախարդական կանոնը. գնեք միայն այն հայելիները, որոնցում դուք ձեզ դուր եք գալիս:

Комментариев нет: